Hetq

Hetq

Follow Hetq
Share on
Copy link to clipboard

Աուդիո պատումներ Հետքի իրականացրած հետաքննությունների մասին

Investigative Journalists of Armenia


    • Sep 7, 2020 LATEST EPISODE
    • monthly NEW EPISODES
    • 23m AVG DURATION
    • 12 EPISODES


    Search for episodes from Hetq with a specific topic:

    Latest episodes from Hetq

    12. Սամվել Ալեքսանյանը հարստացել է Սիս համայնքի հաշվին

    Play Episode Listen Later Sep 7, 2020 20:00


    #5հարց շարքի հերթական թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի հետ։ Այս տարվա մայիս ամսին հրապարակել էինք Սառայի հեղինակած՝ «Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը» վերնագրով հետաքննությունը։ Սառան պարզել էր, որ Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ Սիս համայնքի բյուջե չի վճարել միլիոններ, և, փաստորեն, զարգացրել է իր ձկան բիզնեսը համայնքի հաշվին։ Սամսոնի հետ զրույցի ընթացքում Սառան մանրամասն պատմում է իր հետաքննության և դրա արդյունքների մասին։ Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Շնորհակալություն լսելու համար։ Այս թողարկման շապիկը հատուկ «Հետք» փոդքասթի համար պատրաստեց Babag Anoush-ը։ Նրա աշխատանքներին ծանոթացեք այստեղ։

    11. Հայաստանի անտառները․ ովքեր են վարձակալները

    Play Episode Listen Later Sep 1, 2020 20:53


    #5հարց շարքի հերթական թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրողներ Քրիստինեի և Տիրայրի հետ։ Նրանք մեկ տարուց ավել ուսումնասիրել են Հայաստանում անտառային տարածքները ու մի քանի հոդվածից բաղկացած շարք են հեցինակել։ Շարքի բոլոր հոդվածները կարող եք կարդալ այստեղ։ Հեղինակները պատմում են իրենց կատարած ծավալուն աշխատանքի մասին, բացատրում են, թե ինչու է կարևոր հանրային վերահսկողություն իրականացնել անտառների վարձակալման գործընթացի վրա և կիսվում են աշխատանքի ընթացքում հայտնաբերած կարևոր մանրամասներով և իրենց տպավորություններով։ Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Շնորհակալություն լսելու համար։

    10. «Arm Food Lab». փորձարարական խոհանոց-ստուդիա

    Play Episode Listen Later Jul 6, 2020 24:48


    Այս գաստրո թողարկման համար գնում ենք Դիլիջան ու այցելում ենք «Arm Food Lab»։ Փորձարարական խոհանոց-ստուդիան գործում է անցած տարվանից, ամեն շաբաթ և կիրակի օրերին ընդունում է հյուրեր։ Թողարկման ընթացքում «Arm Food Lab»-ի հիմնադիր Հարությունյան Անին պատմում է իր նախաձեռնության մասին, ասում է, որ նպատակ ունի հայկական ժամանակակից խոհանոցը տեսանելի դարձնել աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա: «Arm Food Lab»-ի բացման կարճ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ Դիլիջան ենք այցելել փետրվարին, այս թողարկումը պետք է լույս տեսներ մարտ ամսին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եղանք հետաձգել։ Շնորհակալ ենք Անիին և Մարիամին՝ մեզ հյուրընկալելու ու հյուրասիրելու համար։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։ Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Շնորհակալություն լսելու համար։

    9. «Onyxum». ֆինանսական բու՞րգ, թե՞ ազնիվ բիզնես [5 հարց]

    Play Episode Listen Later May 11, 2020 12:42


    «5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրողներ Անյայի, Գայանեի և Տրդատի հետ։ Նրանք պարզել են, որ «Օնիքսում» ընկերությունը, գործելով որպես հյուրանոցային փաթեթների ամրագրման ընկերություն, գումար կորզելու նպատակով քաղաքացիներին ներքաշում է իրենց ցանցի մեջ և վաճառում տուրիստական փաթեթներ: Լրագրողները ներկայացնում են, թե ինչ մեխանիզմով է աշխատել կազմակերպությունը, ինչպես է տարբեր խոստումներ տալով մարդկանց ներգրավել ցանց և թե ինչ արդյունք է ունեցել հետաքննությունը: Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    8. Ճանապարհ դեպի կարանտին

    Play Episode Listen Later Mar 22, 2020 29:58


    Այս թողարկումը երեք հոգու մասին է, ովքեր վերադարձան Հայաստան, երբ կորոնավիրուսը Չինաստանից շատ արագ հասավ Եվրոպա եւ ԱՄՆ։ «Հետք» փոդքասթի հեղինակ Սամսոնը թողարկման հերոսների՝ Նելլիի, Ինեսայի եւ Արամի հետ կապի մեջ է եղել երկու շաբաթ։ Նրանք Սամսոնին ֆեյսբուքով ձայնային հաղորդագրություններ էին ուղարկում ու պատմում էին իրենց զգացմունքների, ճանապարհի եւ մտքերի մասին։ Շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    7. ՀԴՄ սարքեր. ՊԵԿ-ի կասկածելի գործարքը [5 հարց]

    Play Episode Listen Later Mar 3, 2020 9:44


    «5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանի հետ։ Այս հետաքննությունը Դիանան եւ Մարինեն սկսել էին անցած տարի։ Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ սարքերի գնման պայմանագրերը, իսկ ՀԴՄ-ների մատակարար չինական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Դիանան պատմում է, թե ինչպես են Կառավարությունը եւ ՊԵԿ-ը նոր ՀԴՄ-ները վաճառել ինքնարժեքից 70% թանկ գնով եւ թե ինչպես են ՊԵԿ-ից անհետացել կարևոր փաստաթղթեր։ Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Գլխավոր լուսանկարը՝ azatutyun.am Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    6. Օղակաձև զբոսայգու տերերը [5 հարց]

    Play Episode Listen Later Feb 21, 2020 15:28


    «5 հարց»-ը նոր ֆորմատ է մեր փոդքասթում։ «Հետք»-ի լրագրողները պատմում են իրենց հետաքննությունների մասին Սամսոնի հարցերին պատասխանելու միջոցով։ Եթե ժամանակ չունեք երկար եւ ծավալուն հոդվածները կարդալու, լսեք «5 հարց»-ը եւ հենց լրագրողներից տեղեկացեք «Հետք»-ի հետաքննություններին։ Առաջին հյուրերն են Տրդատ Մուշեղյանը եւ Ամալյա Մարգարյանը։ Զրուցում ենք «Ովքեր են «տիրացել» Օղակաձեւ զբոսայգուն» հետաքննությունների շարքի մասին։ Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Գլխավոր լուսանկարը՝ urbanista.am Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    5. Կարծրատիպերից անդին. հայաստանցի եզդիները

    Play Episode Listen Later Feb 9, 2020 28:51


    Այս թողարկումը Հայաստանում եզդիական համայնքի մասին է։ Թողարկման մեջ կլսեք մեր զրույցները եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցում նրանք պատմում են համայնքի մարտահրավերների մասին, միասին կայցելենք եզդիական տաճար ու կլսենք եզդիների կրոնի՝ Շարֆադինի մասին, կփորձենք հասկանալ համայնքի առանձնահատկությունները եւ խնդիրները։ Շնորհակալություն Իզաբել Բրոյանին, Մրազ Շամոյանին, Ռուստամ Բաքոյանին եւ Սաշիկ Սուլթանյանին այս թողարկումը պատրաստելուն աջակցելու համար։ Շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    4. Պատմություններ Սյունիքից

    Play Episode Listen Later Jan 8, 2020 30:03


    2019 թ.-ի սեպտեմբեր ամսին գնացել էի Սյունիք՝ ռեպորտաժ պատրաստելու։ Այս թողարկման մեջ կլսեք զրույցներ տեղացիների հետ նրանց կյանքի ու առօրյա հոգսերի մասին եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկու օրանոց այցելության ժամանակ։ «Սյունիքի լեռներում» իմ ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ։ Կապանում Marley's Pub-ի ստեղծման մասին հոդվածը՝ «Նախկին ռազմական բժիշկը Կապանում փաբ է բացել»։ Փաբի ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/Marleys.Pub.Cafe/ Այցելությունը կազմակերպել էր «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ը։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։

    3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

    Play Episode Listen Later Nov 11, 2019 19:04


    Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։ Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։ Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկու հոդվածների վրա՝ «Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է» եւ « «Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից» Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։ Հատուկ շնորհակալություն Սադոյանների ընտանիքին՝ իրենց պատմությամբ կիսվելու համար, ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավարՂազարյան Արմենին, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Դագեսյան Անիին, Մամիկոնյան Անդրանիկին եւ «Հետք»-ի լրագրողներ Ղազարյան Դիանային, Հովհաննիսյան Անիին եւ Բաղդասարյանին Սարոյին։

    2. ֆայլա-ֆայլա

    Play Episode Listen Later Oct 9, 2019 36:06


    Այս թողարկումը ֆայլա բազարի մասին է։ Ֆայլան շատերիս հայտնի է որպես մի տեղ, որտեղ ուղղակի կանգնում են գործազուրկ տղամարդիկ, ովքեր պատրաստ են անել գրեթե ցանկացած գործ, կոպիտ ասած՝ սևագործ բանվոր գտնելու տեղ է։ Բայց ֆայլան ավելին է, քան ֆիզիկական տարածքը։ Թողարկումը փորձ է` ճանաչելու ֆայլա բազար երևույթը. գնում ենք այնտեղ՝ զրուցելու ֆայլայում կյանքի, աշխատանքի ու խնդիրների մասին, հանդիպում ենք պետական կառույցի ներկայացուցչին, մշակութային մարդաբանի հետ վերլուծում ենք ֆայլայի առանձնահատկությունները քաղաքային միջավայրի կոնտեքստում։ Ֆայլա բազար տեսնում ենք ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանի կարճ պատմություններից մեկում, որը կարող եք կարդալ այս հղումով https://inknagir.org/?p=8738 Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq Շնորհակալություն ֆայլա բազարի տղաներին ու ձեզ` հետքի փոդքասթը լսելու համար։ Այս թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։Հատուկ շնորհակալություն Համլետ Մելքումյանին, Սաշիկ Սուլթանյանին, Հուսիկ Ղուլյանին, Ազատուհի Աբրահամյանին, Հրակ Փափազյանին, Սոֆի Ցխվարիաշվիլիին և Ջավիդ Աղային, ովքեր կիսվեցին իրենց գիտելիքներով ու օգնեցին պատրաստել այս թողարկումը։

    1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին

    Play Episode Listen Later Sep 15, 2019 37:41


    «հետք»-ը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նիհարեցնող միջոցների շուկան: Արդյունքում պարզել ենք, որ Հայաստանում գործում է, այսպես կոչված, «սև շուկա». 100 % «բնական» կապսուլաների անվան տակ տարբեր անձինք համացանցում ազատորեն վաճառվում են Հայաստանում արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցներ և գումար վաստակում՝ մարդկանց առողջության հաշվին։«Նիհարելու միջոցներ՝ արգելված դեղանյութով. ստվերային բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին» վերնագրով հետաքննությունը հրապարակվել է 2019 թվականի ապրիլ ամսին՝ [https://hetq.am/hy/article/102843]։ Մեր փոդքասթի առաջին թողարկումով անդրադառնում ենք վերը նշված բացահայտումներին, զրուցում ենք հետաքննությունն իրականացրած լրագրողի հետ, ներկայացնում ենք մանրամասներ, որոնք տեղ չեն գտել հոդվածում։ Հատուկ շնորհակալություն «հետք»-ի լրագրողներ Խաչատրյան Տաթևին և Քոչարյան Անուշին՝ աջակցման և այս թողարկման պատրաստման աշխատանքներին մասնակցելու համար, շնորհակալություն ենք հայտնում նաև հոգեբան Մարիաննա Փահլեվանյանին խորքային հարցազրույց տալու համար։ Միացեք «հետք» փոդքասթի ֆեյսբուքյան խմբին՝ [https://www.facebook.com/groups/hetqpodcast/], հեռախոսներով գտեք մեզ փոդքասթ լսելու տարբեր հավելվածներում և բաժանորդագրվեք։

    Claim Hetq

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel