Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով, երաժշտությամբ և խաղաղ տրամադությամբ:
• Ասք Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսական անվտանգության, պետական ծառայության մեջ գտնվող և քրիստոնյա ծովահենների մասին։ • Սրիկա ավազակի երգ մը։ • Ասք մակակների ու մարդկանց նախանձի, գովազդի և HR մասնագետների, ինչպես նաև ժամանակակից ծովահենների մասին։ • Կյանքի ծովում մոլորվածի մենախոսություն ու երգ մը։
Ասք մարդաբան չդառնալու, «Ֆեդերիկյան թիկնոցի», թարս թաղված մարդասպանների, վախի ու կատաղության կապի, վախի լավ կողմի, տղամարդկանց ու կանանց սոցիալիզացիայում վախի դերի մասին։ Վախի «պատվաստման» մասին վախենալու երկար երգ մը։ Ասք Քամբոջացի բժիշկների, հակադեպրեսանտ կովի, սկանդինավյան hygge-ի, սիրո ու վախի մասին։ Հին ու բարի hygge երգ մը։
Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։ Hubert Selby Jr. “Last Exit to Brooklyn” գրքի էպիզոդներից մեկը նկարագրող երգ մը։ Ասք զինվորականների լռության, արթ-թերապիայի, դիմակների ազնվության, ընկճախտի անսրտության և սիրտը լայն պահելու մասին։ Կապույտ լուսնի տակ պարելու և երազելու մասին գերմաներեն երգ մը։
Ասք փիս բառերի տեսակների, ակունքների, նպատակների, հայհոյելու միջոցով հույզերի թեթևացման ու Հախվերդյանի բացատրության մասին։ Անպարկեշտ երգ մը 1։ Ասք նեյրոլեզվաբանների դարդերի, «փող չկա»-ների, Ռոնալդ Ռեյգանի և Տուրետի համախտանիշի, քֆուրչիների և կենդանիների ուղեղների համեմատության և դրական բառերի/մտքերի դրական ազդեցության մասին։ Ալտերնատիվ երգ մը 2։
1․ Ասք 2020 թվականի, ալտրուիստների (հայերեն՝ այլասեր), փսիխոպատների և երկուսի ամիգդալաների տարբերության մասին։ Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի պատրաստակամ սեփական շահերը զոհաբերել բոլորովին օտար անձանց օգնելու համար։ Թույն երգ 1։ 2․ Սուֆիական առակ այլոց օգնելու մասին։ Նորվեգական թույն խմբի թույն երգ 2։
1․ Ասք սովորական մահկանացու մեծերի նախասիրությունների, բնավորության գծերի, Տերտերյանի ուրույն ձեռագրի ու երևանյան 2020-ականների անդերգրաունդի ձայնը դեռ 1990-ականներին կանխազգալու մասին։ Տերտերյանը ձեզ կհասկանար, երեխեք։
1․ Ասք ներքին ձայնի, «աղիներով» զգալու, մարդու երկրորդ ուղեղի, դրա անկախ գործունեության և գիտության առջև ծառացած նոր մարտահրավերների մասին։ Թույն երգ ուղեղն ստուգելու մասին։ 2․ Ասք հայերենի ածականների, ինքնախարազանման վատ կողմերի, համարձակության կարևորության ու շնորհակալ լինելու մասին։ Թույն երգ համամարդկային նշանակության հարցերի ընթերցմամբ։
1․ Ասք մուլտերում մահվան թեմայի, գրականության մեջ նկարագրությունները վերծանելու, սյուժեն կանխատեսելու, երկրագնացի նկատմամբ վերաբերմունքի և թաղման այլընտրանքային երաժշտության մասին։ Թաղման քայլերգ 1։ 2․ Ասք ուղեղում «մահվան ալիքների», նեյրոնների «հետմահու» ակտիվության, մկների, խոզերի ու մարդկանց ուղեղների ուսումնասիրության և դրա արդյունքների էթիկական ու իրավական դարդուցավի մասին։ Թույնագույն երգ 2։
1․ Ասք եվրատեսիլյան մութ անցյալիս, դիցաբանական թույն ծտերի, դրանց կակաշների և աշխարհի ստեղծման մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք անգլուխ Մայքի, նեյրոպլաստիկության, «անուղեղ» հավերի մոնետիզացիայի և Բիլի Այլիշի ճտերի մասին։ Նուրբ попса երգ 2։
1․ Ասք սևերի, սպիտակների, երկրորդ համաշխարհային պատերազմ, սեգրեգացիա ու ապարտեիդ տեսած ռեժիմի ստրուկների ու մարդու կամքի ուժի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Բենջամին Լիբեթի և որոշ գիտնականների կողմից ազատ կամքը հարցականի տակ դնելու մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք կորոնավիրուսի դարում առաջնահերթություններ սահմանելու, տանից աշխատելու, աշխատանքը կորցնելու, նարդի խաղալ սովորելու և անիմաստ բաների վրա չֆիքսվելու մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք ցավի մեխանիզմի, վարդագույն թիթեռների և ցավից վերականգնվելու տարբեր ուղիների մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք Լև Տոլստոյի ստեղծած նվնվան կանանց կերպարների, Գոգոլի սուպեր սեքսի վհուկների, Բուլգակովի Մարգարիտայի, Արիադնայի փրկարար թելի, հեքիաթներում և լեգենդներում կանանց դերի, դյուցազնավեպի Ծովինարի և շրջախոհ ու զորքը հավաքելուն ունակ Անահիտի մասին։ Թույն հեքիաթային երգ 1։ 2․ Ասք կնոջ և տղամարդու ուղեղների տարբերության, հույզերը մշակող հատվածի աշխատանքի, միմյանց հարգելու և բնության ստեղծածով հիանալու մասին։ Թույն կանադական խմբի թույն երգ 2։
1․ Ասք Twitter-Facebook-ներից ջնջվելու, «լռության պահքի» իմաստի, հիպոկամպուսի դերի ու դրանում նոր բջիջների առաջացման, relaxing երաժշտության կասկածելի ազդեցության ու open-space գրասենյակներում աշխատող 43000 մարդկանց մասին։ Թույն երգ 1։ 2․ Առակ ազդեցիկ խոսքի մասին։ Թույն երգ 2։
1. Ասք ձայների նկատմամբ զգայուն լինելու, մանկությունից տպավորված ձայների, երաժշտությունից փշաքաղվելու պատճառների մասին. Թույն երգ 1։ 2. Ասք այլոց ստեղծածով հիանալու, մարդկանց սիրել/չսիրելու ու մուսայի գալու մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք հայկական «ֆենշույի»
1․ Ասք էվֆեմիզմների՝ անբարեհունչ, անբարեկիրթ, լկտի, խուժան, անհարմար, կոպիտ բառերը մեղմ տարբերակներով փոխարինելու, այդ մեղմ տարբերակների կյանքի տևողության և անգլերենում մարդու սեռական օրգաններն անվանելու 2500 տարբերակի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք սիսեռի չափ ունեցող ուղեղի օրգանոիդի, բրազիլիացի նեյրոգիտնականների, մեքենայական ուսուցման արդյունքներից մեկի և կոլբայում փակված գիտակցության էթիկական ու բարոյական նպատակահարմարության մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք բժիշկ չդառնալու, Լերա Բորոդիցկիի լեզվաբանական ուսումնասիրությունների, Ավստրալիայի չոլերում՝ Քեյփ Յորքի արևմուտքում՝ Փորմփուռաուում բնակվող Քուք Թայոր աբորիգենային համայնքի «աջ» ու «ձախ»-ի, ժամանակի զգացողության ու «ողջույն»-ների մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք գույների և ուղեղի աշխատանքի, գերմանացի և իսպանացի արևուլուսինների, արական և իգական սեռի «կամուրջ»-ների, անգլիացիների ծանր և իսպանացիների թեթև լեզվամտածողության մասին։ Թույն երգ 2։
1. Ասք 7 դրական հույզերի, ինտերլեյկին-6 բոբոյի, ֆիզիկական ու մտավոր առողջության համար ամենազորեղ հույզի` ակնածանքի մասին: Թույն երգ 1: 2. Ասք Խորվաթիայի և Հարավ-արևելյան Եվրոպայի առաջին կին լրագրող` Մարիա Յուրիչ Զագորկայի, Զագրեբում` «Վհուկների որսի», Բարիցա Ցինդեկի, «ցոպռնիցա»-ների այրման և կոմսուհի Ներայի լավատեսական կերպարի կերտման մասին: Թույն երգ 2:
1. Ասք վերացող ու ռոմանտիկ մասնագիտությունների, Արթուր Դոբբսի բակում հայտնաբերված ճանճերին «համփ» անող գիշատիչ բույսի, դրանից ցնցված Չարլ Դարվինի, նեյրոգիտնական Գրեգ Գեյջի, ամոթխած թփի, բույսերի միջև հաղորդակցման ու դրանց հաշվելու կարողության մասին: Թույն երգ 1: 2. Ասք սկալդերի, Թորի մուրճը դարբնող թզուկների և ճանճի փոխակերպված Լոքիի մասին: Թույն երգ 2:
1․ Ասք գիտակցության, արտաքին ու ներքին աշխարհներն ուղեղում անդադար հալյուցինացնելու և այդ «գլյուկ»-ի շուրջ համընդհանուր համաձայնության գալու, վերահսկելի ու անվերահսկելի «գլյուկ»-երի, Հելոուիններից մնացած ֆեյք ձախ ձեռքի փորձի, բնության մի մասը լինելու և դրա անբացատրելիության մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Դեդալոսի, նրա որդի՝ Իկարոսի, անիմաստ ոգևորվելու ու գիտակցությունից զուրկ էշ նահատակ լինելու մասին։ Թույն երգ 2։
1. Ասք պետերբուրգյան Կունստկամերայի գեշոների ու սիրունների, Վիկտորյական դարաշրջանի հրեշավոր սև գրողուցավի, համադրման, համաչափության ու հորմոնների ազդեցության, Մաքսիմիլիան Ֆակտորովիչի միկրոմետրի, ուղեղում` գեղեցկության դետեկտորների և կեղտոտ թաթիկներով չբզբզալու մասին: Թույն երգ 1: 2. Ասք Օսկար մրցանակաբաշխության, ոչ հաջողակ մարդկանց անիմաստ խեղճացնելու, սիրուն երգերով ու լավ ֆիլմերով հիանալու մասին: Թույն երգ 2:
1․ Ասք ուսուցչուհի մորս, իմ ամենասիրելի դասախոսներից մեկի՝ Նատալյա Սերգեևնա Կորխմազյանի, նրա յուրահատուկ ձայնի ու դասավանդման ոճի և XXI դարի մենեստրելների մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք այն մասին, թե ինչպես է գործի դրվում մարդու երևակայությունը, պարող կովերի, համով խնձորների, ֆրանսերեն դասավանդող եղնիկի, նեյրոնների անսամբլների, միելինի շերտերի և ժամանակը հետ բերելու անհնարինության մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք Թուր Հեյերդալի Կոն-Տիկիի գիտարշավի, նույն ժամանակահատվածում ամերիկյան բլյուզում "սպանության" բալադների կամ "ողբերգական հեքիաթների" կոմպոզիցիայի, երգիչ Լիդ Բելլիի և նրան պաշտող 1990-ականների խմբի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք տագնապային խանգարումների բուժման ընթացքում հույսի դերի և բալադներում կանացի ձայնը հնչեցնելու մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք մարդկանց ու մոծակների նմանության (լրիվ լուրջ), սիրո երգի ճիշտ հաճախականության, բնության մեջ ներդաշնակ համակեցության ու ճահճում չխորտակվելու մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Նիշինոշիմա դարձած ուրվական կղզու՝ Ռոզարիոյի և Լետայում ընկղմվելու մասին։ Թույն երգ 2:
1․ Ասք այն մասին, թե ինչպես Եղիշե Չարենցի թոռնուհին ստիպեց կարդալ Կոմիտասի ժամանակակիցների հուշերն իր մասին։ Ինչու՞ էր Կոմիտասը բարկացել էշի վրա, մագլցում կտուրներով, ինչպե՞ս էր թաքնվում Էջմիածնի ճանճերից, ու՞մ էր «Զուռնա» ասում և Պարոնյանի ո՞ր ստեղծագործության դրվագով էր զվարճացնում մտերիմներին Հրաչյա Աճառյանի հետ։ Շարականների և ժողովրդական երգերի նմանության մասին։ - Երգը՝ Անուշ Արշակյան «Ես սարեն կուգայի» (երժ․՝ Կոմիտաս) 2․ Ասք Կոմիտասի ֆարաջայի և նարդի խաղալու մասին։ - Երգը՝ Գոռ Մխիթարյան («Լավ էլի») «Կաքավիկ» (երժշ․՝ Կոմիտաս; խոսք՝ Հովհաննես Թումանյան)
1․ Ասք աբսուրդ իրավիճակում լավը տեսնելու, նեյրոգիտության մեջ ուսումնասիրությունների, նոր բան սովորելուց առաջ և հետո քնելու կարևորության և եվրոպական ֆոլկլորից հայտնի Sandman-ի կերպարի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք իռլանդացիների, ժող․բանահյուսության և փանքի մասին։ Թույն երգ 2։
1․ Ասք ժողովրդական բանահյուսության, ուրվական լույսերի կամ Will-o'-the-wisp-ի, գրականության մեջ դրանց հետքերի և երկարամազ/ վիկինգանման շվեդ ձյաձյաների մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Իլոն Մասքի Neuralink-ի և ուղեղից ինֆո "կարդալու" մասին։ Թույն երգ 2: