Akanjogh

Follow Akanjogh
Share on
Copy link to clipboard

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղին…

Anahit & Gohar

  • Dec 25, 2020 LATEST EPISODE
  • infrequent NEW EPISODES
  • 28m AVG DURATION
  • 19 EPISODES


Search for episodes from Akanjogh with a specific topic:

Latest episodes from Akanjogh

N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը

Play Episode Listen Later Dec 25, 2020 36:35


Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց «ազատագրման» գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի «Թո՛ղ խոհանոցը, հին տաշտակը և պատրաստվի՛ր դեպի դազգահ»․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց» հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

N17. <<Ձեռ գցելու>> մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար

Play Episode Listen Later Sep 9, 2020 29:58


Ականջօղը այս անգամ անդրադառնում է Սեւ Բիբարի վերջին էպիզոդին։Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։

N16. Հումորը՝ փախուստի տեղ

Play Episode Listen Later Aug 29, 2020 42:07


Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women’s Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

N15. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս II

Play Episode Listen Later Jun 21, 2020 36:29


Այս էպիզոդում շարունակում ենք խոսել հայաստանյան ֆեմինիստական երգերի մասին՝ փոփից մինչև էքսպերիմենտալ էլեկտրո, նյու վեյվից մինչև ժողովրդական։Զառա Կարմիր խնձորՇպռոտ - Ես ազատ եմSymptom - Sharkjrimurmurner - anharmara im mej (անհարմար ա իմ մեջ)Sevana - Apaga - Music Action Lab WomenՆաիրյան - Համարձակ եմMelineh - hystera/ հիստերա

N14. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս I

Play Episode Listen Later May 24, 2020 34:25


Այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես են հայ կանայք իրենց հուսահատությունը, տխրությունը, բողոքը, ոգևորությունը, անհամաձայնությունը, վիրավորանքը, պայքարը, իրենց կյանքը, իրենց ապրած փորձը դարձնում երգ։ Ինչպես է հույզը ապրում երգում, շրջանառվում, ճամփորդում, լսարան ու խոսակցություն ձևավորում։Երգերից որոշները կարող եք լսել առցանց՝Ծոմակ, Շ․ Կուրղինյան - Երգել ուզեցիMelineh - Լավ աղջիկ (Love aghjik)Melineh - Ari Du (Արի Դու):ana - amabitchՇապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։

N13. Կին, կյանք, կորոնա

Play Episode Listen Later May 8, 2020 23:44


Այս էպիզոդում անդրադառնում ենք կորոնավիրուսին ֆեմինիստական անկյան տակ ու խոսում այն մասին, թե ինչպես է չարաբաստիկ վարակը փոխել կանանց կյանքը Հայաստանում ու ողջ աշխարհում։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։Արունդատի Ռոյի հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Factor.am-ից և Ազատություն ռադիոկայան-ից։

N12. Մարիամ Շահինյան․ Մաս II

Play Episode Listen Later Apr 12, 2020 43:06


2019 թ․-ի օգոստոսին Անահիտը մեկնեց Ստամբուլ՝ գտնելու Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին հնարավոր ամեն բան։ Այս էպիզոդում խոսում ենք Անահիտի չորս ամիս տևած հետազոտական ճամփորդության, հուսահատության ու ոգևորության մասին։ Մարդիկ, լուսանկարներ, սահաֆներ, օրագրից հատվածներ, պատկերներով լի արկղեր․․․Սա Մարիամ Շահինյանի մասին մեր երկրորդ էպիզոդն է, այնպես որ պատմությանը ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս լսել մեր նախորդ՝ 11-րդ էպիզոդը։Էպիզոդում տեղ են գտել մինչև այժմ չհրապարակված նյութեր, որոնց օգտագործումը առանց տեղեկացնելու և հղում անելու, չի թույլատրվում։Օգտագործված երաժշտությունը՝ Philip Glass - Metamorphosis 1Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի

N11. Մարիամ Շահինյան․ Մաս I

Play Episode Listen Later Mar 19, 2020 30:13


Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես է «Ականջօղի» համահեղինակ Անահիտը բացահայտել Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանին, հմայվել նրանով ու գնացել նրա պատմության ու լուսանկարների հետևից։Էպիզոդում ընթերցում ենք հատված «Պատկերների սառցարան․ Մարիամ Շահինյան» էսսեից:Օգտագործված երաժշտությունը՝ Arvo Pärt- Für Alina, Arvo Pärt- Spiegel im SpiegelՇապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի

N10. Ընտանեկան բռնության մասին

Play Episode Listen Later Mar 7, 2020 15:31


Կան կանայք, ովքեր չապրեցին մինչև մարտի ութը։Այս էպիզոդում խոսում ենք գյումրեցի 43-ամյա կնոջ սպանության և նրա դստեր հանդեպ իրականացված դաժան ծեծի, ինչպես նաև ընտանեկան բռնության մասին օրենքում առկա բացերի ու իրավական դաշտում կնոջ անպաշտպան լինելու մասին։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Ազատություն ռադիոկայանից, 1in TV-ից, և 24TV-ից։

N9. Ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք․ մայրություն

Play Episode Listen Later Feb 22, 2020 29:29


Յուրաքանչյուր կին ինքն իր համար պիտի հասկանա ու որոշի՝ ուզում է երեխա ունենալ, թե ոչ։ Բայց ինչպե՞ս հասկանալ սեփական ցանկությունները, ինչպե՞ս հասնել ներսի ուզածին՝ շրջանցելով մշակութային ու հանրային պարտադրանքները։ Այս էպիզոդում փորձում ենք վերամտածել, վերասահմանել, թե ինչ է մայրությունը։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։Երաժշտությունը՝ Unwoman - Breathe Out (Instrumental)

N8. ՖեմՌիթմեր | Իրան

Play Episode Listen Later Jan 22, 2020 19:50


Մի հայտնի ֆեմինիստական երգի պատմությունը բացահայտելու համար զրուցում ենք Լուսինեի հետ, ով կյանքի մի կեսն ապրել է Իրանում, մյուս կեսը՝ Հայաստանում։ Խոսում ենք երգի հետ իր ծանոթության ու Իրանի վերջին տարիների ֆեմինիստական շարժումների մասին։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։

N7. <<Ականջօղն>> օվկիանոսից էն կողմ

Play Episode Listen Later Dec 14, 2019 29:43


Էս էպիզոդը նվիրված է Լոս-Անջելես քաղաքում տեղի ունեցած Werk It 2019 կանանց փոդքասթ փառատոնի մեր փորձառությանը կամ այլ կերպ ասած՝ փոքր փոդքասթը հրեշտակների քաղաքում։Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։Werk It 2019 ելույթները՝ https://www.werkitfestival.com/spreaker-audio-live-streamDessa - Fire Drills: https://www.youtube.com/watch?v=L-AWAhIedT8Para Qué Quieres Volver - Dayanna Garcia: https://www.youtube.com/watch?v=h5NMjZREtiMPower Not Pity Podcast: http://www.powernotpity.com/Lisa Hannawalt’s Website: http://www.lisahanawalt.com/tuca-bertieNicki Minaj - Bossing Up։ https://www.youtube.com/watch?v=PzGZamtlRP0

N6. Սոլիդարությունը որպես զենք

Play Episode Listen Later Oct 19, 2019 27:39


Վերջերս ֆեյսբուքյան «Վերաիմաստավորելով մարտի ութը» խմբում ծավալված բանավեճն առիթ հանդիսացավ խոսելու կանանց սոլիդարության մասին։ Ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս է դրսևորվում ու ի՞նչ կարևորություն ունի ֆեմինիզմ կառուցելու գործում։Վեցերորդ էպիզոդը անդրադառնում է կանանց սոլիդարությանը երկու կին հեղինակների տեքստերի միջոցով։ Առաջինը ամերիկացի սևամորթ գրող, ակտիվիստ Բելլ Հուքսի «Ֆեմինիստական տեսություն․ լուսանցքից կենտրոն» գրքի հետևյալ գլուխն է՝ «Քույրություն․ Կանանց միջև քաղաքական սոլիդարություն»։ Երկրորդը ամերիկացի գրող Ռոքսան Գեյի «Ինչպես ընկերություն անել մեկ այլ կնոջ հետ» էսսեն է։Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի ԿարապետյանիԷպիզոդի նկարի ձևավորումը՝ Telojantelo֊ի

N5. Պարկամուկը, համաձայնությունն ու տոլման

Play Episode Listen Later Aug 11, 2019 32:59


Այս էպիզոդը սեռական համաձայնության մասին է։ Ո՞նց ենք ընկալում սեռական համաձայնությունը մի մշակույթում, որտեղ աղջիկը «հա» ասել չի կարող ու «չէ» ասելը երբեմն սիրային խաղի կարևոր մաս է։Առաջին անգամ պաշտոնական սեռական համաձայնության տարիքը` 12, հաստատվել է Անգլիայում 1275 թ.-ին՝ որպես բռնաբարության օրենքի մաս: Աշխարհի տարբեր երկրներում սեռական համաձայնության տարիքը տարբեր է, տատանվում է 14-18-ը: Հայաստանի քրեական օրենսգրքում բացակայում է սեռական համաձայնություն եզրույթը։ Էպիզոդի հյուրերն են Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը և գրող, կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի կայքըՀամաձայնությունը և տոլմանՍուտմեռուկ պարկամուկըSufjan Stevens - Mystery of Love (From "Call Me By Your Name" Soundtrack)

N4. #Բռնության_ձայնը | Սեւ Բիբար

Play Episode Listen Later Jul 12, 2019 37:43


Սեւ Բիբար փոդքասթը վարող մեր ընկերները իրենց երեկվա էպիզոդում անդրադարձել են #Բռնության_ձայնը շարժմանն ու դրա արձագանքին: Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել էպիզոդն ամբողջությամբ: Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից քննարկում է Հայաստանում ու աշխարհում ընթացող քաղաքական, տնտեսական ու հասարակական երևույթները։Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը տրամադրում է անվճար ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց ՀՀ ամբողջ տարածաշրջանով մեկ: Թեժ գիծ` 0 800 01 280; 077 99 12 80

N3. Մի՛ լացի, դու տղա ես

Play Episode Listen Later Jul 8, 2019 28:22


Զրուցելով մի խումբ տղաների հետ՝ փորձել ենք հասկանալ, թե իրենք ինչ խնդիրներ ունեն Հայաստանում։ Որո՞նք են սոցիալական այն դերերը, որ հասարակությունը պարտադրում է տղամարդկանց, ի՞նչ կապ ունի շատ սեքս անելը տղամարդ լինելու հետ ու ի վերջո՝ ո՞րն է տղամարդու սահմանումը։Երաժշտությունը՝ Philipp Pettauer-ի:Chimamanda Ngozi AdichieWe Believe: The Best Men Can Be | Gillette (Short Film)The Mask You Live In

Թրեյլեր | Մի՛ լացի, դու տղա ես

Play Episode Listen Later Jun 30, 2019 1:55


Մինչ մենք կտրտում-մոնտաժում ենք ութից ավել տղայի հետ արված մեր երկա՜ր-բարա՜կ զրույցները, զբաղեցրեք ձեզ այս փոքրիկ հատվածը լսելով․ տղաներն ու տղամարդկանց վնասող կարծրատիպերը։

N2. Գովազդ, կնոջ մարմին, ֆոտոշոփ ու գեղեցկության չափանիշներ

Play Episode Listen Later Jun 20, 2019 20:36


Թեժ զրույց վուլկանացման կետից, խոսակցություն գովազդում կանանց կերպարի շուրջ, gg տաքսու օրինակը, կանանց մարմնի ապրանքայնացման վտանգներն ու Ռուպի Կաուրը։«Կնոջ կերպարը Հայաստանյան գովազդում» հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ, Ջին Քիլբուրնի գործունեությանը ծանոթանալու համար այցելեք իր կայքը, իսկ Ռուպի Կաուրի բանաստեղծություններն օրիգինալ անգլերենով կարող եք գտնել հենց իր Ինստագրամում։

N1. Շնորհավո՛ր, դուք ֆեմինիստ եք

Play Episode Listen Later Jun 12, 2019 22:53


Ինչո՞ւ են մարդիկ խուսափում ասել, որ ֆեմինիստ են։ Ֆեմինիզմի ի՞նչ թյուրըմբռնումներ կան Հայաստանում։Ի վերջո ո՞րն է ֆեմինիզմի սահմանումը և ինչպես է սեքսիստական մտածողությունը ձևավորում մեր պատկերացումները կանանց և տղամարդկանց մասին։ Ինտերսեքցիոնալ ֆեմինիզմ, Բել Հուքս, Ռոքսան Գեյ, Գոհար, Անահիտ, մի խոսքով՝ ջղային, շատ ջղային կանանց խոսակցություն։Էպիզոդը ենթագրերը հասանելի են այստեղ:

Claim Akanjogh

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel