Deep Parenting

Deep Parenting

Follow Deep Parenting
Share on
Copy link to clipboard

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Ամեն ամսվա 10, 20, 30-ին Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։

Anna Velitsyan


    • Sep 30, 2026 LATEST EPISODE
    • every other week NEW EPISODES
    • 53m AVG DURATION
    • 81 EPISODES


    Search for episodes from Deep Parenting with a specific topic:

    Latest episodes from Deep Parenting

    Չկորցնելով սեփական ես-դ․ երեխայի հետ մայրիկն էլ է մեծանում | Արևիկ Համբարձումյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Sep 30, 2026 50:45


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Համբարձումյանն է։ Զրուցում ենք ծնող լինելու այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ քիչ են խոսում։ Ինչպե՞ս չստեղծել երեխայի համար արհեստական խնդիրներ, ինչո՞ւ ենք երբեմն փորձում մեր չլուծված հարցերը փոխանցել կամ «բուժել» երեխաների միջոցով և ինչպե՞ս չկորցնել սեփական կյանքը ծնող դառնալուց հետո։

    Երեխաներին մեծացնելը՝ սպասելիքներից մինչև իրականություն | Արևիկ Ուդումյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Sep 23, 2026 48:38


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Ուդումյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխաների հետ առօրյայի, ամուսինների համար առանձին ժամանակ ունենալու և մեծ ընտանիքի գաղափարի մասին։ Անդրադառնում ենք դեռահասության տարիքին, ծնողների սպասելիքների ու իրականության տարբերությանը, տղա և աղջիկ երեխաների դաստիարակության առանձնահատկություններին և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման կարևորությանը։

    Ինչպե՞ս օգնել երեխային բացահայտել ինքն իրեն և ճիշտ ընտրություն անել | Աննա Սարգսյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Sep 16, 2026 56:04


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։

    Հայկական դաստիարակություն. զայրույթ, սահմաններ, հոգատարություն | Վարդուհի Սուքիասյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Sep 9, 2026 44:55


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Վարդուհի Սուքիասյանն է։ Զրուցում ենք հայկական դաստիարակության առանձնահատկությունների, մայրիկի ներքին ուժի մասին և, թե ինչպես կարող ենք մեր ուժն ու վստահությունը փոխանցել երեխաներին։ Խոսում ենք երեխայի ներքին ձայնը լսելու, նրան չճնշելու, զայրույթը ճիշտ արտահայտելու և սահմաններ պահելու կարևորության մասին։

    Ովքե՞ր են իրականում հայրը և մայրը. անկեղծ զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ | Deep Parenting

    Play Episode Listen Later Aug 19, 2026 62:35


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նազենի Հովհաննիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնողների դերի, երեխաների դաստիարակության և ընտանիքում ձևավորվող արժեքների մասին։ Քննարկում ենք, թե ինչն է երեխան ստանում մայրիկից և հայրիկից, ինչպես խոսել երեխաների հետ, ինչու է կարևոր ոչ միայն սահմաններ դնել, այլև բացատրել դրանց պատճառը, ինչպես նաև անդրադառնում ենք երեխաների պատասխանատվությանը, գումարի հանդեպ վերաբերմունքին:

    Ի՞նչ է իրականում մայրությունը. սեր և սահմաններ | Անի Զաքարյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Aug 5, 2026 49:53


    «Deep Parenting»-ի այս թողարկման հյուրն է Անի Զաքարյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մայրության իրական փորձառության, երեխայի հուզական զարգացման, ապահով կապի ձևավորման և ծնող-երեխա հարաբերությունների մասին։ Քննարկում ենք հետծննդական դժվարությունները, սիրո արտահայտման կարևորությունը, սահմաններ դնելու թեման, ինչպես նաև՝ ինչպես աջակցել երեխային՝ առանց ավելորդ ճնշման։

    Երբ ծնողն ապրում է միայն երեխայի համար. որտե՞ղ է սահմանը | Աննա Ավետիսյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Jul 22, 2026 37:50


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը բլոգեր Աննա Ավետիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք բազմազավակ ընտանիքի առօրյայի, երեխայի հանդեպ ծնողի ներկայության և վստահության կարևորության, ուշադրության ճիշտ բաշխման, հավասար ծնող լինելու, ինչպես նաև մայրության ընթացքում սեփական անձը պահպանելու և ընտանեկան արժեքների մասին։

    Դժվարություն չտեսած սերունդ. որդիներ դաստիարակելը, արժեքներ տալը | Բաբկեն Չոբանյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Jul 2, 2026 50:09


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է դերասան Բաբկեն Չոբանյանը, ում հետ քննարկում ենք Հայաստանում որդի մեծացնելու առանձնահատկությունները, հայր և որդի կապի ու լսելու կարևորությունը, երեխայի դաստիարակության ընթացքում թույլ տրվող սխալները, ազատ երեխա մեծացնելու մոտեցումները և այն արժեքները, որոնք անհրաժեշտ է փոխանցել տղաներին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։

    Ինչպե՞ս ձևավորել առողջ սննդային վարք երեխայի մոտ | Աիդա Խզրթյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Jun 18, 2026 43:41


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է սննդաբան Աիդա Խզրթյանը, ում հետ քննարկում ենք երեխաների սննդային սովորությունների ձևավորումը, չուտող երեխաների հետ աշխատանքի մոտեցումները, ծնողների վարքի ազդեցությունը, սննդի շուրջ սահմանների կարևորությունը և սննդային վարքի խանգարումների կանխարգելումը։

    Անհարմար թեմաներ երեխաների հետ․ սխալներ երեխա մեծացնելուց | Գայանե Պողոսյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Jun 3, 2026 45:44


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գայանե Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ինքնուրույն ու երջանիկ երեխա մեծացնելու, երեխային չվերահսկելու և նրա անհատականությունը հարգելու կարևորության մասին։ Քննարկում ենք, թե ինչպես լինել ավելի հանգիստ ծնող, ինչու չի կարելի երեխաներին համեմատել, ինչպես խոսել բարդ ու անհարմար թեմաների շուրջ և ինչ փոփոխություններ է երեխան բերում ընտանիքի ու զույգի հարաբերությունների մեջ։

    Լավ երեխա դաստիարակելով մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ | Արթուր Կարապետյան | Deep Parenting

    Play Episode Listen Later May 21, 2026 44:01


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու և թոռնիկ ունենալու զգացողության տարբերության մասին։ Քննարկում ենք երեխային ոչինչ չպարտադրելը, թույլ տալ սխալվելը և սեփական ճանապարհը գտնելը։ Անդրադառնում ենք նաև երիտասարդների ներքին պայքարներին, փոխվելու և , լույսը չկորցնելու կարևորությանը։

    3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting

    Play Episode Listen Later May 11, 2026 52:18


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոֆյա Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի դաստիարակության հոգեբանական կողմերի մասին՝ էմոցիաների արտահայտումից մինչև տարբեր տարիքներում երեխայի կարիքները հասկանալը։ Քննարկում ենք նաև «երես տալու» թեման, ծնողի դիրքը և այն դժվարությունները, երբ մարդը լիովին պատրաստ չէ մայրությանը։

    Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը | Deep Parenting | Դավիթ Տոնոյան

    Play Episode Listen Later Apr 22, 2026 46:35


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Դավիթ Տոնոյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու ներքին ճանապարհի մասին՝ ինչպես է երեխա մեծացնելը վերածվում խորքային հարցերի ու վերաիմաստավորման։ Քննարկում ենք ծնողների ոգևորությանը, երեխայի հետ անցկացվող ժամանակի և հոր դերի կարևորությունը։

    Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Apr 10, 2026 58:51


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։

    Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Mar 25, 2026 55:44


    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։

    Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting

    Play Episode Listen Later Mar 16, 2026 65:52


    Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ անկեղծ զրույցներին, դաստիարակության բնույթին և այն հարցին, թե ինչ ապագա ենք պատկերացնում մեր երեխաների համար արագ փոխվող աշխարհում։

    ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները»

    Play Episode Listen Later Aug 27, 2025 45:05


    Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժամանակակից մայր լինել, ինչպես համադրել կարիերան ու մայրությունը, և ինչպես փոխանցել երեխային ոչ միայն սեր ու հոգատարություն, այլև արժեհամակարգ, որն օգնում է նրան մեծանալ առողջ ու վստահ «ես»-ով։ Այս թողարկումը պատմություն է ուժի, նվիրվածության ու սիրո մասին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից»

    Play Episode Listen Later Aug 27, 2025 58:11


    Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանում երեխաներից, ինչպես է հաղթահարում հյուծված պահերը, ինչպես է փոխվում ինքն ու ինչպես է սովորում լինել անկեղծ՝ թե՛ իր, թե՛ երեխաների հետ։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում»

    Play Episode Listen Later Aug 11, 2025 46:48


    Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հարաբերությունների ու երեխային մեծահասակների խնդիրների մեջ չխառնելու սկզբունքի մասին։ Խոսել ենք լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորության, կնոջ անկախության, սխալվելու և նորից սկսելու իրավունքի մասին։ Այս զրույցը հատկապես կմոտիվացնի մայրերին, բայց նաև կտա նյութ բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում կնոջ ուժը՝ ցավի, ընտրության և սիրո միջով անցնելու ընթացքում։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք»

    Play Episode Listen Later Jul 30, 2025 55:28


    Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարաբերությունները, ինչ հիշվող խոսակցություններ են ունեցել, արդյոք հայ հայրերը սիրում են այնպես, որ դա ընկալվի ու զգացվի երեխայի կողմից։ Խոսել ենք նաև հարգանքի մասին՝ ինչ է նշանակում հարգել երեխային, երբ է անհրաժեշտ արգելքներ դնել, և ինչպես տալ իրական ընտրության հնարավորություն՝ առանց վերահսկման կամ վախեցնելու։Զրույցն ընդգրկում է նաև ծնողական ներգրավվածության, հոգեպես առողջ երեխա մեծացնելու և առողջ «ես»-ով մեծանալու կարևոր թեմաները։ Մամիկոնը խոսում է այս զրույցում՝ վերլուծություններով ու կոնկրետ հարցերով, որոնք շատերին կօգնեն ինքնազննման և փոփոխության ճանապարհին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին»

    Play Episode Listen Later Jul 23, 2025 17:22


    Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։

    ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է»

    Play Episode Listen Later Jul 21, 2025 53:13


    Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մեջ վաղ տարիքից։Սերգեյը շատ պարզ ու մարդկային է ներկայացնում իր հայրության փորձը՝ միաժամանակ մտածելով կրթության, ապագա մասնագիտությունների, մտածողության ձևավորման ու ապագայի մարտահրավերների մասին։ Շատ սիրեցի Սերգեյի մտքերը՝ երեխաներին վստահելու, ոչ թե հնազանդ, այլ մտածող ու ուժեղ անհատներ դաստիարակելու մասին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Երեխան պետք է իմանա, որ մենք անթերի չենք»

    Play Episode Listen Later Jul 16, 2025 49:28


    Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկների հետ նրա հարաբերություններից, նրանց կարիքներին արձագանքելու և մայրության ընթացքում իրեն նորովի բացահայտելու մասին։Նարինեն անկեղծորեն պատմում է իր փորձի մասին՝ առանց զարդարելու կամ չափազանցնելու։ Նրա պատմություններում կտեսնեք թե՛ կյանքի բնական հունը, թե՛ պայքարը ինքնության ու կարիերայի համար մայրությանը զուգահեռ։ Շատ սիրեցինք Նարինեի խաղաղ, խորը վերաբերմունքը ծնողական ճանապարհի, արժեքների փոխանցման ու ընտանեկան կապի ուժի նկատմամբ։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

    Play Episode Listen Later Jul 11, 2025 0:56


    Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting

    ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ»

    Play Episode Listen Later Jul 9, 2025 12:33


    Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավոր է՝ հենց այն օգնի բարդ որոշումների ճանապարհին։

    ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է»

    Play Episode Listen Later Jul 2, 2025 55:22


    Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մեջ վաղ տարիքից։Սերգեյը շատ պարզ ու մարդկային է ներկայացնում իր հայրության փորձը՝ միաժամանակ մտածելով կրթության, ապագա մասնագիտությունների, մտածողության ձևավորման ու ապագայի մարտահրավերների մասին։ Շատ սիրեցի Սերգեյի մտքերը՝ երեխաներին վստահելու, ոչ թե հնազանդ, այլ մտածող ու ուժեղ անհատներ դաստիարակելու մասին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

    Play Episode Listen Later Jun 27, 2025 0:58


    Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting

    ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը»

    Play Episode Listen Later Jun 25, 2025 16:42


    Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, միացրե՛ք Թերեզայի այս փոդքաստը, լսեք, հետո գնացեք գրկեք ձեր երեխային ու լրիվ նորովի գնահատեք այն, ինչ ունեք։ Deep Parenting. SPECIAL․ շարք հատուկ ծնողների ու հատուկ ծնողավարության մասին

    ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Պետք է հիշենք, որ մենք քայլող որինակ ենք»

    Play Episode Listen Later Jun 18, 2025 60:20


    Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողների օգնությունը երեխաներին խնամելու գործում։Շատ սիրեցի Գոհարի մտքերը՝ մայր լինելու, կարիերա կառուցելու, բայց ամենից առաջ՝ երեխաներին առողջ դաստիարակելու մասին։Deep Parenting | Ծնողությունը խորքիցՍրտին ու մտքին դիպչող զրույցներ

    Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

    Play Episode Listen Later Jun 13, 2025 0:51


    Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting

    ՇԱԼԻԿՈ ՅՈՐԵՆՑ . «Չեմ սիրում կյանքը շարունակվում է արտահայտությունը»

    Play Episode Listen Later Jun 11, 2025 17:54


    Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։«Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ սերը փոխանցել է։

    ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Բարձր ձայնը խոսքի արժեքը չի բարձրացնում»

    Play Episode Listen Later Jun 4, 2025 67:19


    Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել էի Հայկի՝ ձայնի և հատկապես ծնողի ձայնի ուժի, ազդեցության, նշանակության մասին, ռաբիսի ու Կոմիտասի մասին։ Հատուկ ջերմությամբ Հայկը պատմում է իր դստեր մասին, ինչպես նաև այն արժեքների, որոնց միջոցով փորձում է նրան փոխանցել աշխարհընկալում ու վստահություն։Deep Parenting | Ծնողությունը խորքիցՍրտին ու մտքին դիպչող զրույցներ

    Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

    Play Episode Listen Later May 30, 2025 2:18


    Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting

    Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

    Play Episode Listen Later May 28, 2025 2:33


    Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting

    ԵԼԵՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «Աստծուն հարցնում էի՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ իմ երեխան»

    Play Episode Listen Later May 28, 2025 31:11


    ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ փորձառությունից մի մեծ հիմնադրամ հիմնած ու այսօր հազարավոր երեխաների օգնող մորից։ Deep Parenting․ SPECIAL շարքի հյուրն է «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի նախագահ, էպիլեպսիայից ապաքինված Դանիելի մայր Ելենա Բաղդասարյանը

    Deep Insights #1. Գիտակցված ծնողավարում․ դա ի՞նչ է

    Play Episode Listen Later May 23, 2025 2:33


    Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։

    ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ․ «Իմ ծնողավարման մասին բոլորը կարծիք ունեն»

    Play Episode Listen Later May 21, 2025 59:01


    Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին

    ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ․ «Գիտակցված ծնողավարումը մեր ծնողների ծնողավարման հակառակը անելը չէ»

    Play Episode Listen Later Dec 30, 2024 64:33


    Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված»

    Play Episode Listen Later Dec 20, 2024 56:44


    Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես "հալվեցի", երբ Արշալույսը պատմեց իր առաջին երեխայի առաջին ճիչի ազդեցությունը իր ողջ կյանքի վրա։ Շատ այլ հավես կտորներ կան, բաց չթողնեք ոչ մի րոպե, ընտիր զրույց է ստացվել։ Հ․Գ․ Ի դեպ, իմ ու ամուսնուս առաջին ժամադրություններն անցել են կամերային թատրոնում ու հենց Արշալույսի ներկայացումներին )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ․ «Չի ծնվել մարդ, որն իրավունք ունենա երեխայի հետ խոսել անհարգալից»

    Play Episode Listen Later Dec 10, 2024 60:32


    Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հասկացությունը բացատրելուց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԱՐՄԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆ․ «Պետք է այնքան ազատ լինես, որքան կուզես՝ երեխան ազատ լինի»

    Play Episode Listen Later Nov 30, 2024 57:06


    Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԱՐՓԻ ԱԼՏՈ․ «Պատրաստ չեմ դրան, բայց մի օր ես իրեն բաց եմ թողնելու»

    Play Episode Listen Later Nov 20, 2024 62:15


    Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներից, որոնք ուղղակի լսել է պետք։ Պատրաստվեք Արփիի ձայնի նման պարուրող ու խորը զրույցի, վայելեք անշտապ։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ․ «Եթե դու երջանիկ չես, երեխադ երբեք երջանիկ չի լինելու»

    Play Episode Listen Later Nov 10, 2024 75:49


    Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտորը՝ քննարկում ենք երեխային միտումնավոր "բարի չմեծացնելու" վերջին տենդենցները։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Ես կողքիդ եմ, կօգնեմ, բայց քո փոխարեն չեմ անի»

    Play Episode Listen Later Oct 30, 2024 57:58


    Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շուրջ։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ․ «Հիշողությունն է սերունդների հենքը»

    Play Episode Listen Later Oct 20, 2024 80:15


    Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն սխալ է։ Իսկականից որ խորը զրույց է ստացվել )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Պապա լինելը օրհնություն է, ներգրավված պապա լինելը՝ բազմակի օրհնություն»

    Play Episode Listen Later Oct 10, 2024 83:52


    Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad, շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմեն ջան։ Օգնել երեխաների փրկության կարևոր գործին կարող եք այստեղ՝ https://hfc.am/donation/ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Չկա վատ երեխա, ծնողից է շատ բան կախված»

    Play Episode Listen Later Oct 1, 2024 68:17


    Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնելուն։ Հուզիչ զրույց է ստացվել․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐՅԱՆ․ «Միևնույնն է՝ մեր երեխաները մեզ են նմանվելու»

    Play Episode Listen Later Sep 20, 2024 68:08


    Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվերների խաղարկություն ենք անելու մեր այս ալիքի բաժանորդների շրջանում, այնպես որ գնացե՛ք YouTube և Subscribe!ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ․ «Երեխաներն օգնում են գծել ազատության սահմանները»

    Play Episode Listen Later Sep 11, 2024 54:37


    Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ․ «Ընտանիքում ստացած բացական երբեք չես լրացնի»

    Play Episode Listen Later Jul 30, 2024 62:55


    Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բացակա» չստանալու մասին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ․ «Անկեղծությունն է, որ տալիս է կիսվելու ապահովություն»

    Play Episode Listen Later Jul 20, 2024 59:59


    Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։Ներողություն ենք խնդրում ձայնի որակի համար, մենք, ցավոք, ունեցանք տեխնիկական խնդիր, որը նկատեցինք զրույցի մեկնարկից 40 րոպե անց։ Լավը նա է, որ դրանից հետո ձայնը նորմալ է և որ սրտնեղած պատվիրեցինք լրիվ նոր սարքավորում, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չլինեն։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

    Claim Deep Parenting

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel