Welcome to Hekiat, an Armenian language children’s story podcast. Enjoy the world of wonders with your children in your mother language. Story teller: Marine Hakobyan - Ô²Õ¡Ö€Õ« Ô³Õ¡Õ¬Õ¸Ö‚Õ½Õ¿ Õ€Õ¥Ö„Õ«Õ¡Õ©, Õ¡ÕµÕ½Õ¿Õ¥Õ² Õ¯Õ£Õ¿Õ¶Õ¥Ö„ Õ°Õ¥Ö„Õ«Õ¡Õ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡Õ£Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¡Õ®Õ¸Ö‚Ö‰ Ô²Õ¡Ö€Õ« Õ¬Õ½Õ¸Ö‚Õ´ Õ½Õ«Ö€Õ¥Õ¬Õ«Õ¶Õ¥Ö€Õ½Ö‰ Õ€Õ¥Ö„Õ«Õ¡Õ©Õ« Õ¿Õ¡Õ¿Õ«Õ¯Õ Õ„Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ Õ€Õ¡Õ¯Õ¸Õ¢ÕµÕ¡Õ¶ - Email us at: hekiati.tatik@gmail.com #Armenian #Armenian children # Armenian podcast # Armenian language #Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÖƒÕ¸Õ¤Ö„Õ¡Õ½Õ¿ #Õ°Õ¥Ö„Õ«Õ¡Õ©
Armenian Children’s Stories | Hekiat
The Hekiat podcast has truly become a highlight of bedtime for our kids. This Armenian night story podcast is so much more than just entertainment; it is a beautiful way for our children to connect with their cultural heritage and language. The stories are expertly told, captivating both young and old alike. We have all become completely hooked on this podcast, eagerly awaiting each new episode to see what exciting tale will be shared next. It has now become a typical request in our household for "just one more story, please!" We are especially looking forward to the inclusion of some of Tumanyan's classic Armenian tales in future episodes, as they hold a special place in our hearts.
The best aspect of The Hekiat podcast is undoubtedly the storytelling itself. The narrators have a talent for bringing these ancient Armenian tales to life, weaving a mesmerizing narrative that transports listeners into another world. The selection of stories is diverse and engaging, ranging from mythical creatures and heroic adventures to moral lessons and folklore. Each episode is filled with vivid descriptions, colorful characters, and enchanting plotlines that hold the attention of both children and adults alike. Furthermore, the use of traditional Armenian music adds an extra layer of authenticity and immersion to the stories.
While it is difficult to find any major flaws in such a wonderful podcast, if there was one area that could be improved upon, it would be the frequency of releases. As avid listeners, we can't help but desire more episodes to satisfy our craving for captivating Armenian stories. However, we understand that creating high-quality content takes time and effort, so we appreciate the dedication and hard work put into each episode.
In conclusion, The Hekiat podcast is an absolute gem for anyone wanting to introduce their children to Armenian language and culture or simply delve into captivating storytelling themselves. It has brought immense joy to our family's bedtime routine, fostering a love for Armenian heritage within our children while also entertaining and captivating all listeners. The creators of this podcast truly deserve a big thank you for their tireless efforts in creating such a wonderful and immersive experience. Five stars all the way!
Սիրելի փոքրիկներ այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու իմաստալից պատմություններ, որոնք մեզ սովորեցնում եմ միմիանց հարգել և գնահատել, միմիանց նկատմամբ համբերատար և ներողամիտ լինել և ամենակարևորը միմիանց անկեղծորեն լսել։ Պատմասաց՝ Մարինե Հակոբյան Կրակ ու Ջուր - Հեղինակ՝ Ալիծ Աղպապեան Նապաստակը լսեց - Հեղինակ՝ Քորի ԴոերՖիլդ, Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը
«Մոխրոտը» արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, և Գրիմ եղբայրների մշակումները։ Այս ձայնագրությունը հիմնված է Հովհանես Թումանյանի Գրիմ եղբայրների տարբերակի թարգմանության վրա։ Ձայնագրությունը նվիրվում է անուշիկ Դանիել Բադալյանին ով մեզ լսում է Շվեցարիայից։ Գրեք մեզ ձեր սիրելի հեքիաթների մասին: hekiati.tatik@gmail.com.
Մորիս Սենդակի «Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են» մանկական գիրքը պատմում է և ծնողական սիրո մասին և այն պահի երբ երեխան գիտակցում է որ նա սիրված է։ Երազում ենք որ աշխարհում ամեն երեխա զգա ծնողական սեր։ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Ջաննի Ռոդարիի առանձնահատուկ հերոսներից է Տոնինոն, ով շատերից տարբերվում է իր երազանքով՝ դառնալ անտեսանելի: Զարմանալիորեն նրա երազանքն իրականանում է, և այդտեղ էլ սկսվում են անտեսանելի Տոնինոյի արկածները... Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այսօրվա պատմությունը շատ յուրօրինակ է։ Կարծում ենք հետաքրքիր և ուսուցողական կլինի մեր բոլոր ունկնդիրների համար անկախ տարիքից։ «Անգին Լույսը» պատմություն է ինքնաճանաչման մասին։ «Անգին Լույս» գրքի անգլերեն տարբեակը լույս է տեսել 2020 թվականին։ Նրա հեղինակ՝ Կանադահայ Մոնիկա Բարաղամեանը ցանկանում է հրատարակել նաև գրքի Անգլերեն-Արևելահայերեն երկլեզվանի տարբերակը հայկական պատկերազարդումներով։ Եթե լսելուց հետո կցանկանաք տեսնել այս գիրքը տպագրված հայերենով խնդրում ենք աջակցել դրամահավաքին։ Մոնիկան ցանկանում է գիրքը անվճար բաժանել հայ կարիքավոր երեխաներին, այդ թվում երեխաներին որոնք տեղահանվել են Արցախյան 44 օրվա պատերազմի արդյունքում։ Խնդրում ենք օգնել այս նպատակը իրականացնել։ Today's story is a unique one. We believe listeners of all ages will find it interesting and educational. "Precious Light" is a story about self understanding. "Precious Light" was published in 2020. The author of the book, Canadian-Armenian Monica Paraghamian, wants to also publish an English-Eastern Armenian dual language version of the book with Armenian themed illustrations. If after listening to the story, you would like to see the book published please support the fundraiser. Monica intends to distributed copies of the book to Armenian children in need, including children displaced as a result of the 44 day Artsakh War. Please support this project. @monicapara- Monica Paraghamian (author) @amykazn - Amy Kazandjian (illustrator) @hekiat - Marine Hakobyan (storyteller) Indiegogo Fundraiser
«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով շարունակել է պայքարել մտքի և խոսքի ազատության համար։ Նրա պատմությունը անշուշտ կոգեշնչի շատերին։ Գիրքը այս հրաշալի կնոջ մասին գրել ու նկարազարդել են երկու հրաշալի կանայք՝ Նորա Կայսերյանը և Լուսինե Ղուկասյանը։ Պատմությունը արևմտահայերենից արևելահայերեն ադապտացրել է Էդիտա Ղուշչյանը։ Պատմությունը կարդաց՝ Մարինե Հակոբյանը։
Մուկը զբոսնում էր մթին անտառով, ճամփին՝ աղվեսը՝ սոված աչքերով։ Եկեք մթին անտառ և կիմանաք, թե ինչ է պատահում, երբ հնարամիտ մկնիկը հանդիպում է բվին, օձին և քաղցած Գրաֆալոյին.. Հեղինակ՝ Ձուլիա Դոնալդսոն Թարգմանեց՝ Մարիա Սադոյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը
«Երբ մատիտները ըմբոստացան» հումորով և բազմազան կերպարներով լի մանկական պատմություն է, որը հրավիրում է մտածել զգացմունքների և շահերի բախումների մասին։ Լսեք թե ինչ լուծում է գիրքը առաջարկում է իր էջերում ներկայացրած խնդիրներին: Հեղինակ՝ Դրու Դեյվոլթ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Սիրով ներկայացնում ենք Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ Հրեշը» հեքիաթը, որը հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2020 թվականին։ Անտառային Հրեշի մեղեդիները դյութում են մյուս կենդանիներին: «Իսկ դուր կգա՞ն դրանք արդյոք քաղաքի բնակիչներին», մտորում է նա: Բայց ինչպե՞ս նվագել քաղաքի հանդիսատեսի առաջ, եթե Հրեշի նույնիսկ գլուխը չի մտնում մեծ համերգասրահի դռնով։ Մի վհատվեք նա գտնում է դրա լուծումը։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այս պատմության ձայնագրությունը նվիրվում է ուսուցչուհի և ծնող Մարինե Ջինանյանին ով անձնվեր ծառ է թե իր երեխաների և թե իր աշակերտների համար։ Շնորհակալություն Մարինե ջան մեզ այս գրքի հետ ծանոթացնելու համար։ «Անձնվեր ծառը» Շել Սիլվերսթինի մանկական գրքերից է: Հեքիաթը պատմում է անսահման սիրո մասին։ Այս հեքիաթը լսելով հուսով ենք կմտածեք թե ով է ձեր կյանքում ձեր անձնվեր ծառը և կհայտնեք նրան ձեր երախտապարտությունը, չէ՞ որ կարևոր է միմիանց ասել թե ինչքան ենք գնահատում իրար։ Թարգմանեց՝ Լիլիթ Բոյամյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Խնձորապուրը բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք է։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com [#Armenian children's stories, #Eastern Armenian, #learn Armenian, #հայերեն մակական փոդքաստ]
Փոքրիկ կարմիր հավիկի քնելու ժամն է։ Սակայն դեռ հարց է, թե ով ավելի շուտ կքնի հավիկը թե նրա պապան։ Հեղինակ՝ Դավիթ Էզրա Սթայն Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այս հեքիաթը խոսում է ներքին գեղեցկության և նրա կարևորության մասին։ Հեղինակ՝ Մարինե Հակոբյան Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսն է։ Այս անգամ Վինին գնում է հյուր ճագարի տուն, և ընկնում մի աներանելի դրության մեջ։ Տեսնենք թե ինչ է լինում։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Թագավորն ու չարչին» բալլադ է որ գրել է Հովհաննես Թումանյանը 1917ին։ Բալլադի հիմքում է Ջուղայի գաղթը, սակայն բալլադի միտքն արդիական է նաև այսօր։ «Ու միշտ, քանի որ կա, Շահ ու գերի, ըստրուկ ու տեր, Չի լինելու երկրի վըրա, Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Մի կաթիլ մեղրը բալլադ է որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը: Բալլադի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցու «Կաթ Մեղու պատճառ պատերազմի» առակից: Չնայած որ բալլադը գրվել է 1909 թվականին, այն արդիական է և այսօր, 2020ին, քանզի պատմում է մարդկային բնազդի մասին որը վերջին 100ամյակում շատ չի փոխվել։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Հեքիաթը պատմում է անտեսանելի թելի մասին որ կապում է սիրող սրտերը։ Հրաշալի հեքիաթ է երեխաների հետ լսելու և նրանց հետ զրուցելու իրենց սիրո անտեսանելի թելերի մասին։ Հայերեն տարբերակը հիմնված է Պատրիսիա Կարստի համանուն հեքիաթի վրա։ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Լսեք Արևի, Խոնավության, և Անտառի հարաբերությունների սկզբունքի հետաքրիր պատմությունը։ Հեղինակ` Վահագն Գրիգորյան Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այս հեքիաթը պատմում է սկյուռիկների ընտանիքի մասին որի միջոցում քննարկում է բացասական զգացմունքներ /խանդ, վիրավորանք/ կապված փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ: Ապրումներ՝ կապված «մեծի» դերն ընդունելու հետ։ Հեղինակ՝ Օլգա Խուխալյովա։ Թարգմանիչ՝ Վարդուհի Տիգրանյան։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Մուկն ու Կատուն» Գրիմ Եղբայրների հեքիաթներից է։ Այս հեքիաթը պատմում է հարաբերություններում վստահության կարևորութան մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Մի խումբ կենդանիներ պատմում են թե ինչպես է զեբրան ձեռք բերել իր գծերը։ Լսեք և որոշեք որ զարմանալի տարբերակն է ձեր սիրելին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Հեքիաթը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերին։ Հեքիաթում, ծերուկը և իր կինը բնակվում են ծովի ափին: Ծերուկը օրվա ապրուստը հոգում է ձուկ բռնելով, և մի անգամ նրա ցանցն ընկնում է մի ոսկե ձկնիկ, որը կարողանում էր խոսել մարդկային լեզվով: Լսեք թե ինչ է լինում հերոսների հետ։ Հեքիաթը ուսուցանում է ագահ լինելու բացասական հետևանքների մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Փոքրիկ աղջիկը, մոլորվելով անտառում, գտնում է մի դատարկ տուն և ներս մտնում։ Լսեք թե ինչ է լինում հետո։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Գնդլիկ Բոքոնիկը պատկերվում է գնդաձև ոչ մեծ հացի տեսքով: Նա փախչում է տատիկից ու պապիկից, ովքեր թխել էին իրեն, ինչպես նաև տարբեր կենդանիներից, սակայն խափնվում է խորամանկ աղվեսի կողմից: Գնդլիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ։ Սյուժեն հանդիպում է ամերիկյան սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Մատնաչափիկը» Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է որը առաջին անգամ հրապարակվել է 1835 թվականին Դանիայում՝։ Լինելով շատ փոքրիկ ու տարբեր, Մատնաչափիկը ստպիված է փնտրել իր տեղը հասարակության մեջ։ Լսեք նրա ճանապարհորդության ու փորձությունների մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Գողացված արևը» Կոռնեյ Չուկովսկու 1927 թվականին գրված բանաստեղծություններից մեկն է։ Հեքիաթը պատմում է թե ինչպես մի օր կոկորդիլոսը կուլ տվեց արևը։ Ամեն ինչ մնաց խավարում։ Կենդանիները սկսեցին մտածել, թե ինչպես վերադարձնել արևը։Արևի փրկության համար կանչեցին Պապիկ արջին։ Շնորհավոր հայրիկների տոնը։ Շնորհակալություն բոլոր հայրերին որոնք միշտ պատրաստ են արևը հետ բերել մեր կյանք։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Լիլիթ Մկրտչյանի «Խելացի Նապաստակը» պատմում է ընթերցանության և գիտելիքների հզորության մասին։ Երբ Առյուծ արքան հիվանդանում է, նրա միակ հույսը լինում է մի նապաստակ ով շատ է սիրում գիրք կարդալ։ Armenian Kids Club (AKC) is the publisher of this book, and other wonderful books, workbooks, and games in Eastern and Western Armenian languages. Check out their website or Instagram page @armeniankidsclub for more information and online store. Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Պույ Պույ Մուկիկը» չափածո հեքիաթ է որը գրել է Դերենիկ Դեմիրճյանը։ Աշխատանքը հրատարակվել է 1934 թվականին։ Հեքիաթը պատմում է մի խենթուկ մկնիկի մասին ով իր կոկոս ուտելու ուժգին ցանկության պատճառով հայտնվում է դժվար դրության մեջ։ Լսեք թե ինչ եղավ նրա հետ երբ նա մտավ կոկոսի մեջ։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այս հեքիաթը պատմում է տարբեր լինելու մասին, մի աշխարհում, որտեղ տարբեր լինելը հեշտ չէ: Նման մեր կապուտաչյա փիսոյին, աշխարհի բոլոր երեխաներն արժանի են սիրո, ապահովության, և մարդկային բոլոր իրավունքներին։ Շնորհավո'ր Ձեր Տոնը փոքրիկներ։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Չարի վերջը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը: Ծագումը ժողովրդական է: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Լսեք թե ինչ է լինում երբ կկուն հետևում է ագռավի խորհուրդին։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսն է։ Այսօր ծանոթանալու ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ։ Տեսնենք թէ ինչպես է Վինին փորձելու հասնել մեղրին որը գտնվում է մի մեծ կաղնու բարձրունքում, մեղվի փետակի մեջ։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Թագավորի նոր զգեստը, դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է։ Թագավորը շատ էր սիրում նոր զգեստներ հագնել և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա վարձում է երկու խաբեբաների, որոնք խոստանում են թագավորի համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել։ Որոշ ժամանակ անց խաբեբաները ջուլհակի դատարկ հաստոցից թագավորին են հանձնում «անտեսանելի զգեստը»։ Այս ձայնագրությունը հեքիաթի համառոտ տարբերակն է։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Անբան Հուռին» Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է, որը առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին։ Հեքիաթը պատմում է մի հնարամիտ կնոջ մասին ով օգնում է իր աղջկան։ Լսե՛ք տեսեք թէ ինչպես։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
«Կարմիր գլխարկը» Ֆրանսիական և այնուհետ Եվրոպական հեքիաթ է փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շարլ Պերրոն:Գոյություն ունեն հեքիաթի բազմաթիվ հայերեն թարգմանություններ։ Ներկայացնում ենք Ձեզ այդ տարբերակներից մեկը։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Կորնեյ Չուկովսկին գրել է «Հրեշավոր Փայտաճճին» հեքիաթը 1921 թվականին, ռուսերեն լեզվով։ Հեքիաթը պատմում է սարսափելի փայտաճճի (տառականի) մասին, որը վախի մեջ է պահում ամբողջ կենդանական աշխարհը։ Լսեք և տեսեք թե ով է փրկում կենդանիներին այս սարսափելի հրեշից։ Հայերեն Թարգմանեց՝ Յուրի Սահակյանը Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Իվան Կռիլովը գրել է «Ճպուռն ու Մրջյունը» առակը 1808 թվականին ռուսերեն լեզվով։ Ճպուռը, ամբողջ ամառը պարապ-սարապ անցկացնելով, ձմռանը մնում է առանց պաշար և օգնության համար դիմում է աշխատասեր Մրջյունին: Վերջինս հետաքրքրվում է, թե ամռանը Ճպուռն ինչով է զբաղվել: Լսելով, որ Ճպուռն ամբողջ ամռանը միայն երգել է՝ Մրջյունը նրան խորհուրդ է տալիս գնալ պարելու: Հայերեն տարբերակը գրել է Աթաբեկ Խնկոյանը։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Շունն ու կատուն, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը: Բալլադի ծագումը ժողովրդական է: Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին: Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը: Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը: Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Ժողովի հավաքված մկները որոշում են կատվի վզից զանգ կախել, որպեսզի իմանան նրա գալը: Սակայն մկներից եւ ոչ մեկը չի համարձակվում իրականացնել այդ հերոսական քայլը: Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր) Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Այբոլիտ, Կոռնեյ Չուկովսկու մանկական հեքիաթ է։ Հեղինակի ամենահայտնի մանկական բանաստեղծություններով տեղծագործություններից մեկն է։ Բժիշկ Այբոլիտը ճանապարհորդում է Աֆրիկա, Լիմպոպո գետի մոտակայքեր, հիվանդ կենդանիներին բուժելու համար։ Գայլերը, մի կետ ու արծիվները օգնում են նրան ճանապարհին։ 10 օրվա աշխատանքի արդյունքում Այբոլիտը հաջողությամբ բուժեց բոլոր հիվանդներին։ Որպես դեղամիջոցներ հայտնվում են, մասնավորապես, շոկոլադ և գոգոլ-մոգոլ։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com
Կիկոսի մահը, Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է որը գրվել է 1913 թվականին։ Հեքիաթը պատմում է մի ընտանիքի տարօրինակ երևակայության մասին: Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com