Various projects are carried out in Armenia and Diaspora to improve the situation after the war and contribute to Armenia's development. Hayk Vardanyan, an IT specialist with a scientific background, interviews the representatives of these projects to understand what they do and how interested people can join them.
In this episode, Father Yesai Priest Artenyan, Director of the Information System of the Mother See of Holy Etchmiadzin, joins us to discuss the role of the Armenian Apostolic Church today, its challenges, and its relationship with modern technology. We explore topics such as love, forgiveness, common misconceptions about Christianity, and the Church's engagement with different age groups on social media. The conversation also touches on the influence of sects in Armenia and the importance of spiritual guidance in everyday life.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ քննարկում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերն այսօր, վերջինիս առջև ծառացած մարտահրավերներն ու ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապը։ Անդրադառնում ենք նաև քրիստոնեության մասին սխալ պատկերացումներին և եկեղեցու սոցիալական ցանցերում տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությանը, Հայաստանում աղանդների ազդեցությանն ու հոգևոր առաջնորդության անհրաժեշտությանը առօրյա կյանքում։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Where do we, Armenians, fit in the world, and how do countries become friendly states? How do "human bridges" connect nations and shape the world, with Armenia's influence at the forefront?Join us for an insightful conversation with international development expert David Akopyan, who brings over 30 years of experience working with the UN, from Afghanistan and Somalia to Syria and Kyrgyzstan. David shares his deep insights into global diplomacy and Armenia's role on the world stage.In this episode, we explore the global impact of Armenians—from the Silk Road to modern-day diplomacy and "Trump's new world."Video episode available on YouTube: https://www.youtube.com/watch?v=vewz9RSWKdo&t=5s_______________Մեր հյուրն է միջազգային զարգացման մասնագետ Դավիթ Հակոբյանը ով ավելի քան 30 տարի աշխատել է ՄԱԿ-ում և ծառայել Աֆղանստանում, Սոմալիում, Սիրիայում, Ղրղզստանում և այլ երկրներում։ Այս էպիզոդում քայլել ենք հայերի թողած մշակութային ու քաղաքական հետքերով՝ Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա, ինչպես նաև քննարկել հարցեր, ինչպիսիք են․➜ Հայերի ազդեցիկ դերը պատմության մեջ և այսօր։➜ Ինչպե՞ս են միջանձնային հարաբերությունները ձևավորում պետությունների բարեկամական կապերը։➜ Թրամփի ժամանակաշրջանի հայամետ կադրերն ու դրանց ռազմավարական կիրառությունը։Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Ռուբեն Հայրապետյանը «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Այս էպիզոդում զրուցել ենք Ռուբենի՝ երիտասարդ առաջնորդ լինելու, առաջնորդության, վերջինիս համար անհրաժեշտ հմտությունների ու գիտելիքների, «Մատենա» միջազգային դպրոցի կրթական մոդելի, տեսլականի, ուսանողերի, ու միջազգային կապերի մասին։ Բաց չթողնեք վերջին 5 հարցերի հատվածը․ այն հնարավորություն կտա էլ ավելի լավ ճանաչել Ռուբեն Հայրապետյանին։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Մեր այս էպիզոդում բացահայտել ենք թռիչքների վարպետ, օդաչու, Հայաստանում «Sky Club»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանին։ Արմենը մեզ պատմում է իր առաջին թռիչքի, Արցախում և Հայաստանում ավիաշոուների կազմակերպման ու իր անհավանական ճամփորդությունների մասին։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Անահիտ Փիլիպպոսյանը Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի «ԱՊՐԻ Արմենիա»-յի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահն է։ «ԱՊՐԻ Արմենիա»-ն անկախ վերլուծական կենտրոն է՝ միտված Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությանը, կայուն բարգավաճմանը և քաղաքացիական ներգրավվածությանը։ Այս էպիզոդում նա պատմում է ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլ արտերկրում ծնվելու, Հայաստան տեղափոխվելու ու այդտեղ իր երեք երեխաներին մեծացնելու մասին։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Կազմակերպական զարգացման փորձառու քոուչ Արմինե Մկրտչյանը կիսվել է ժամանակակից աշխատաշուկայի առանցքային միտումների մասին: Վերլուծել ենք կորպորատիվ մշակույթի դերը, ղեկավարների ազդեցությունը թիմի վրա և երիտասարդ մասնագետների փոփոխվող սպասելիքները աշխատաշուկայում: Էպիզոդում անդրադարձ ենք նաև աշխատավայրում առողջ միջավայրի ձևավորման ու պահպանման գործնական մոտեցումներին՝ հիմնված իրական օրինակների վրա: Էպիզոդի ավարտին 5 հարց ենք առանձնացրել, որոնցով էլ ավելի լավ կճանաչեք Արմինեին ու կստանաք լավ խորհուրդներ իրենից։
Լինելով ֆրանսահայ ու ապրելով ու շրջագայելով տարբեր երկրներում՝ Կորյուն Խաչատուրյանը քաջածանոթ է թե՛ սփյուռքին, թե՛ Հայաստանին։ Նա Հայաստան է տեղափոխվել 2016 թվականից ու ղեկավարել ԹՈՒՄՈ Ստեփանակերտը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), իսկ այժմ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ որպես գործադիր տնօրեն։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
Վահագն Ղազարյանը «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիրն է։ Զրուցել ենք «Ստամինա»-յի վրացական շուկա մուտք գործելու, արդյունավետ վաճառքի, վերջինիս հոգեբանական գործոնների, կապեր ստեղծելու կարևորության, կրթության, ինչպես նաև WCIT 2024 The Jazz Tribute միջոցառման մասին։ Հետևեք մեզ՝ https://www.facebook.com/NetworkNationPodcast https://www.instagram.com/network_nation_podcast/
◾ Մտածելակերպ ձևավորող միջավայրի,◾ ինքդ քո առջև խնդիր դնելու ու այն լուծելու,◾ դժվարություններից ոգևորվելու,◾ բիզնեսի,◾ անձնային աճիու այլ արդիական թեմաների շուրջ զրուցել ենք Synergy (https://www.synisys.com/) ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ։#networknationpodcast #armenianpodcast
◾ Ովքե՞ր են հրեշտակ ներդրողները◾ Ի՞նչ են իրենցից ներկայացնում վենչուրային ներդրումները◾ Ինչու՞ ենք խուսափում հրեշտակ-ներդրողներ դառնալուցՆերդրումների այս հետաքրքիր ուղղության մասին խոսել ենք BANA Angels հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն Սոնա Վեզիրյանի հետ։
◾ Ֆինանսական գրագիտության,◾ աուդիտի տարբեր տեսակների,◾ ներդրումների, ֆինանսական այլ գործիքների ու թեմաներիմասին նոր էպիզոդում խոսել ենք ՀՀ ներքին աուդիտորների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ Արա Չալաբյանի հետ:
◾ Հնդկաստանում հայերի առօրյայի,◾ հնդկական մշակույթի առանձնահատկությունների,◾ հայ-հնդկական հնարավոր տնտեսական կապերի հաստատման,◾ հայերի նկատմամբ հնդիկների վերաբերմունքիմասին խոսել ենք Հայաստան-Հնդկաստան բիզնես խորհրդի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի հետ։
◾ Ինչու՞ և ինչպե՞ս կապի մեջ լինել Հայաստանի հետ◾ Ի՞նչ ներուժ ունեն սփյուռքի հայերը◾ Ինչպե՞ս ստիպել պետությանը գործելՀարցերի պատասխանները «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ փորձել ենք տալ նոր էպիզոդում։
◾ Լավ storytelling-ի նշանակության ու անհրաժեշտության,◾ կրթական ոլորտի ահռելի կարևորության,◾ հայրենադարձությանև այլ կարևոր թեմաների շուրջ խոսել ենք գրող, կրթության մասնագետ Նաիրի Աբրահամյանի հետ։
◾ Հայերի մեդիագրագիտության մակարդակի◾ մեդիախարդախությունների զոհ դառնալու պատճառների◾ մեդիագրոհներից պաշտպանվելու եղանակներիև այլ կարևոր թեմաների շուրջ խոսել ենք Cyberhub.am-ի համահիմնադիր և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։
Մեր հյուրը Fimetech և Chessify ընկերությունների համահիմնադիր Գոռ Վարդանյանն է, ում հետ խոսել ենք կազմակերպությունների թիմային մշակույթի ու 20 հոգով 1000 հոգանոց թիմերին հաղթելու մասին։Գոռի ստարտափները․
Մեր հյուրը կրկին «Սենսյան» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանն է, ում հետ խորությամբ քննարկել ենք համապարփակ անվտանգության հայեցակարգի էությունը ու յուրաքանչյուրիս դերն այդտեղ։Րաֆֆիի հոդվածը Հայաստանաբերդի մասին․
❗ Էպիզոդը նկարահանվել է նախքան արցախյան դեպքերի տեղի ունենալըՄեր հյուրը ռադիո և հեռուստահաղորդավար Գոռ Գրիգորյանն է։ Խոսել ենք ամենատարբեր թեմաներից՝ ազգային առանձնահատկություններից մինչև անձնային աճի կարևորություն ու գաղտնիքներ։
Հրաչյա Արզումանյանը ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր է։
Արամ Հովսեփյանը Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահն է, հոգեբույժ և հոգեթերապևտ։Այս անգամ խոսել ենք.◼ պատերազմական իրավիճակում հոգեկան առողջության,◼ խուճապի ու ագրեսիայի կառավարման,◼ վախի հաղթահարման և այլ արդիական թեմաների շուրջ։❗ Կարող եք տարածել էպիզոդը՝ տեղեկությունը հասարակության ավելի լայն հատվածին հասանելի դարձնելու համար։
Մհեր Մեհրաբյանի հետ նախորդ էպիզոդը - #47 - Մհեր Մեհրաբյան - Aren Mehrabyan Foundation: Network NationՄհեր Մեհրաբյանը «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի և Հայկական աերոտիեզերական գործակալության համահիմնադիրն է։ Այս անգամ խոսել ենք մարդակենտրոն կրթության, Հայաստանի՝ տիեզերական գերտերություն դառնալու անհրաժեշտության, ազգային միասնական գաղափարախոսություն ու արժեքներ ունենալու կարևորության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Network Nation Podcast-ի 66-րդ էպիզոդի հյուրն է Hexact ընկերության համահիմնադիր Արմեն Ավագյանը, ում հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ․◾ Hexact ընկերության նպատակները,◾ AI-ի տված մրցակցային առավելությունները,◾ Նորագույն տեխնոլոգիաները գալիս են օգնելու և ոչ թե փոխարինելու,◾ AI-ը Հայաստանում,◾ Պետական միջամտության օպտիմալ ծավալները,◾ Աշխատելաոճի մշակույթ։Hexact-ին միանալու համար․
Network Nation Podcast-ի 65-րդ էպիզոդի հյուրն է «Սինոփսիս Հայաստան»-ի նախագահ Երվանդ Զորյանը, ում հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ․◾ «Սինոփսիս Հայաստան»-ի ստեղծման◾ Հայերի՝ ճկուն, հարմարվող ազգ լինելու◾ Անելիքների պլանավորման կարևորության◾ Ցանցային ազգի և դրա ներուժն օգտագործելու◾ Ապագայի տեսլականների մասին։Մեզ լսել կամ դիտել կարող եք՝
Network Nation Podcast-ի 64-րդ էպիզոդի հյուրն է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեկնարկած «իԳործ» ծրագրի մասնակից Անի Հարությունյանը, ում հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ․◾ Հայաստան վերադառնալու դրդապատճառները◾ Հայրենադարձ և փոփոխություններ բերող մարդկանց ներուժն օգտագործելու կարևորությունը◾ Հայ մշակույթն ու առօրյա անցուդարձը հանրայնացնելը◾ Հայկական միջավայրին ինտեգրման բարդությունները։❗ «իԳործ» ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղմամբ․ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowshipՄեզ լսել կամ դիտել կարող եք՝
Network Nation Podcast-ի 63-րդ էպիզոդի հյուրերն են ONEArmenia բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Նազարյանը և Նարինե Աբգարյանը։Զրուցել ենք հետևյալ և այլ թեմաների շուրջ․◾ ONEArmenia-ի նախապատմությունը, մի քանի տարբեր ոլորտներում ծրագրեր իրակացնելը◾ մեկ ուղղությամբ կենտրոնացումը, փորձառական տուրիզմը◾ մարզերում առկա ծրագրերը, տեղացիներին վերապատրաստելը◾ Հայաստանը՝ Կովկասում համար 1 տուրիստական ուղղություն
Network Nation Podcast-ի 62-րդ էպիզոդի հյուրն է «Ազատազէն» ՌՀԿ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ Սպարտակ Կյուրեղյանը, ում հետ զրուցել ենք համապարփակ անվտանգության հայեցակարգի և դրանում #Ազատազէն-ի ունեցած ներդրման մասին․◾ Ինչպես ստեղծվեց Ազատազէնը, ինչով է այն զբաղվում◾ Ինչու է կարևոր տիրապետել զենք կրելու մշակույթին◾ Համապարփակ պաշտպանությունը՝ որպես պետական քաղաքականություն◾ Ազատազէնի առաջիկա նպատակներըև շատ այլ հետաքրքիր ու կարևոր թեմաներ։
Network Nation Podcast-ի 60-րդ էպիզոդի հյուրն է «Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանը։Գեմաֆինի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ․Ինչպես ստեղծվեց Բուն TV-ն, ինչ նպատակներ ունի այնՀայաստանում առաջին գիտակրթական հեռուստատեսային ալիք դառնալըմեդիայում այլընտրանք ունենալըկրթության հասանելիության խնդիրըպետության կարմիր գիծըԲուն TV-ի կայքը
Network Nation Podcast-ի 59-րդ էպիզոդի հյուրն է Կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Հայկական առաջատար Backbone Branding ընկերության հիմնադիր և նախագահ Ստեփան Ազարյանը, և ստեղծագործական խմբի ղեկավարներից Լյուսի Գրիգորյանն են #NetworkNationPodcast-ի 58-րդ էպիզոդի հյուրերը։
Համաշխարհային առաջատար The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր և Prelaunch ընկերության գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը Network Nation Podcast-ի 57-րդ էպիզոդի հյուրն է։
«Բոլորիս միավորում է Հայաստանը՝ որպես պետություն»,- ասում է Network Nation Podcast-ի 56-րդ էպիզոդի հյուրը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։
Network Nation Podcast-ի 55-րդ էպիզոդի հյուրը վստահ է, որ պետք չէ անել պետության գործը, այլ լինել օգնող ձեռք։ Տատյանա Հովհաննիսյանի հետ, ով «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահը և համահիմնադիրն է, զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ․- «ՎԻՎԱ» հիմնադրամի պատմությունը և ծավալած գործունեությունը, - 500 բժիշկների և 5000 կամավորների մեկ գործի շուրջ համախմբելը, - մեղքի և պարտքի զգացողությունը, - Հայաստան վերադառնալը, առաջացող խնդիրները, - մեր առավելությունները, թերությունները։