LurjCast

Follow LurjCast
Share on
Copy link to clipboard

Hosted by ArmComedy's Narek Margaryan and Sergey Sargsyan LurjCast invites prominent Armenian professionals to talk seriously vital social issues, share knowledge and secrets to success.

ArmComedy


    • May 25, 2025 LATEST EPISODE
    • weekly NEW EPISODES
    • 48m AVG DURATION
    • 108 EPISODES


    Search for episodes from LurjCast with a specific topic:

    Latest episodes from LurjCast

    LurjCast 106 - Hayk Harutyunyan - Solar Energy Potential, Nuclear Power Plant, AI in Energy

    Play Episode Listen Later May 25, 2025 56:14


    ԼուրջCast - Հայկ Հարությունյան - Արևային էներգիայի պոտենցիալը, ատոմակայանի փակվելու վտանգըԱյս թողարկման հյուրն է Areg AI-ի հիմնադիր և տնօրեն Հայկ Հարությունյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք Հայաստանի արևային էներգիայի պոտենցիալից, արհեստական բանականության դերից, արևին հետևող տեխնոլոգիաներից, կայանների կատարելագործման քայլերից ու ներդրումային միջավայրի փոփոխություններից։ Անդրադառնում ենք նաև այն հարցին, թե արդյոք ջրածինը կփոխարինի արևային էներգիային, ինչպես կարող է էլեկտրական կուտակիչների կիրառումը արդյունավետ լինել և ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանի ատոմակայանը։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 105 - Aharon Levonian - Bank Fraud, Investments and Bonds in Armenia

    Play Episode Listen Later May 18, 2025 54:10


    ԼուրջCast  - Ահարոն Լևոնյան - ՀՀ-ում բանկային զեղծարարությունները, ներդրումներն ու պարտատոմսերըԱյս թողարկման հյուրն է Fido Invest ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանը։ Զրույցի ընթացքում քննարկում ենք բանկային զեղծարարություն ների ներկայիս դրսևորումները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում, շուկայի վերլուծության կարևորությունը։Անդրադառնում ենք նաև սփյուռքի ներգրավվածությանը հայրենական պարտատոմսերի գնման գործընթացում, կորուստներից չվախենալու անհրաժեշտությանը, ներդրումների գնահատման երեք հիմնական չափանիշներին և ներդրումային գործունեության մեջ հավելյալ արժեք ստեղծելու հնարավորություններին։Այս թողարկման հյուրն է Fido Invest #ներդրում ային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանը։ Զրույցի ընթացքում քննարկում ենք բանկային զեղծարարություն ների ներկայիս դրսևորումները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում, շուկայի վերլուծության կարևորությունը։Անդրադառնում ենք նաև սփյուռքի ներգրավվածությանը հայրենական պարտատոմսերի գնման գործընթացում, կորուստներից չվախենալու անհրաժեշտությանը, ներդրումների գնահատման երեք հիմնական չափանիշներին և ներդրումային գործունեության մեջ հավելյալ արժեք ստեղծելու հնարավորություններին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 104– Mesrop Manukyan –City Hall Brawl, Transport Problem, Pressings in the Council

    Play Episode Listen Later May 11, 2025 61:40


    ԼուրջCast  - Մեսրոպ Մանուկյան - Թաղապետարանի ծեծկռտուքը, տրանսպորտի խնդիրը, ավագանիում պրեսսինգներըԱյս թողարկման մեր հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նրա հետ քննարկում ենք, թե ինչպես են այս վերջին գործընթացները զարգացել, խոսում ենք Երևանի ավագանիում ծրագրերի վերահսկողության մեխանիզմներից և դրանցում հաճախակի հանդիպող ժամկետների խախտումներից։Անդրադառնում ենք քաղաքի տրանսպորտային խնդիրներին, քաղաքում տոմետների տեղադրումների, մանկապարտեզների կառուցման թերացումներին, քաղաքական պայքարի գործիքներին, կիրառվող ճնշման մեթոդներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն և վերջում քննարկում ենք Նոր Նորքի թաղապետի և Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքն ու դրա հետևանքները։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 103 - Grigor Ter-Ghazaryan - Reconstruction of the Cascade Complex, Conviction, Connections with Aram Sargsyan

    Play Episode Listen Later May 4, 2025 39:42


    ԼուրջCast - Գրիգոր Տեր-Ղազարյան - Կասկադի վերակառուցումը, դատվածությունը, Արամ Սարգսյանի հետ կապը   Այս թողարկման մեր հյուրն է GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Նրա հետ քննարկում ենք մի շարք ուշագրավ թեմաներ՝ սկսած Կասկադի վերակառուցումից մինչև ճարտարապետների ներգրավման գործընթացը։ Բացահայտում ենք, թե ինչպես է իրականացվել պետական տենդերներում մասնակցությունը, ինչ կապեր են եղել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև անդրադառնում ենք վարչապետի ներկայությանը գործարանի բացման արարողությանը։ Զրույցի ընթացքում Գրիգոր Տեր-Ղազարյանը կիսվում է իր անձնական ճանապարհով՝ դատվածությունից մինչև հաջողված բիզնես նախագծեր, անդրադառնում վստահության կառուցման և վերահսկողության մեխանիզմներին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    Lurjcast 102 - Rafael Yeranosyan - from Sketches to Stand-ups, Audience Pressure and Expectations

    Play Episode Listen Later Apr 27, 2025 46:42


    ԼուրջCast - Ռաֆայել Երանոսյան - Սքեթչերից մինչև սթենդափ, հանդիսատեսի ճնշումներն ու ակնկալիքներըԱյս թողարկման մեր հյուրն է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Քննարկում ենք նրա ամերիկյան շրջագայությունը, համերգների ու հանգստի համատեղումը, հայ հանդիսատեսի սպասումները թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում։Անդրադառնում ենք սքեթչերին ու սթենդափերին, թատրոնին, ինչպես նաև Ռաֆայելի երբևէ ԱՄՆ-ում մշտական բնակվելու ցանկությանը։ Խոսում ենք նաև հանրահայտ մարդկանց վրա ճնշման, միջոցառումներին մասնակցելիս խտրականություն դնելու և առաջիկա ծրագրերի մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 101 - Hovik Aghazaryan - Conflicts with Civil Contract Party, Election Fraud, Loss of Artsakh

    Play Episode Listen Later Apr 20, 2025 84:26


    ԼուրջCast - Հովիկ Աղազարյան - ՔՊ-ի հետ ընդհարումները, ընտրությունների կեղծվելը, Արցախի կորուստըLurjCast - Hovik Aghazaryan - Conflicts with Civil Contract Party, Election Fraud, Loss of ArtsakhԱյս թողարկման մեր հյուրն է ՄԱՍԿ կուսակցության վարչության ղեկավար,  Հովիկ Աղազարյանը։Քննարկում ենք Աղազարյանի դեմ հնչեցված մեղադրանքները, նրա հարաբերությունները Քաղաքացիական պայմանագրի հետ, կառավարման մեխանիզմների արդյունավետությունն ու խոցելի կողմերը։ Անդրադառնում ենք Գյումրիի ընտրություններին, իմփիչմենթի հարցին, նախկինների հետ հետագայում համագործակցության,  Տաթևիկ Վիրաբյանի հետ կոնֆլիկտին, Եռաբլուրի դեպքին, ինչպես նաև Արցախի կորստին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 100 - Hayk Aslanyan - Planet Mars and Armenia, Armenian Satellite, and Upcoming Projects

    Play Episode Listen Later Apr 13, 2025 42:31


    ԼուրջCast - Հայկ Ասլանյան - Մարսը և Հայաստանը, հայկական արբանյակը ու առաջիկա ծրագրերըLurjCast - Hayk Aslanyan - Planet Mars and Armenia,  Armenian Satellite, and Upcoming ProjectsԱյս թողարկման մեր հյուրն է Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր-տնօրեն Հայկ Ասլանյանը։ Քննարկում ենք հայկական տիեզերական ծրագրերի ընթացքը, որտեղ Հայաստանը առաջին անգամ պատմության մեջ հայտնվել է Մարսի հետազոտման ոլորտում։ Անդրադառնում ենք Արմաշում իրականացվող կարևոր ծրագրին, խոսում ենք գիտափորձերի և նախագծերի մասին, որոնք ենթադրում են մթնոլորտային ուսումնասիրություններ և նորարարական տեխնոլոգիաներ։ Անդրադառնում ենք Արմաշի տիեզերակայանի նշանակությանը, հարկային արտոնություններին, ու պետության կողմից տրված աջակցությանը։ Հայկ Ասլանյանը ներկայացնում է ArmSAT 1 արբանյակի առաջընթացը և մանրամասներ՝ կապված առաջին մարդու հայտնվելու մասին Մարսում։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast - Srbuhi Galyan - Illegal Assets, Political Persecutions, New Constitution

    Play Episode Listen Later Apr 6, 2025 82:21


    LurjCast - Srbuhi Galyan - Illegal Assets, Political Persecutions, New ConstitutionԼուրջCast - Սրբուհի Գալյան - Ապօրինի գույք, քաղբանտարկյալներ, նոր սահմանադրությունԱյս թողարկման մեր հյուրն է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Քննարկում ենք վարչական ակտերը, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները և դրանց հնարավոր հետևանքները, սահմանադրության փոփոխությունների գործընթացը։Անդրադառնում ենք քաղբանտարկյալ ների և քաղաքական հետապնդյալների սահմանումներին, վաղեմության ժամկետի կիրառմանը, նոր բանտի կառուցմանը արդարադատության ընկալման հարցը և այն, թե ինչպես է փոփոխվում հանրության վերաբերմունքը  իրավական գործընթացների նկատմամբ։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 98 - Ara Tadevosyan - Ruben Vardanyan Book, Never Before Seen Details

    Play Episode Listen Later Mar 30, 2025 42:59


    ԼուրջCast - Արա Թադևոսյան - Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը, բացառիկ մանրամասներ և անելիքներLurjCast - Ara Tadevosyan - Ruben Vardanyan Book, Never Before Seen DetailsԱյս թողարկման մեր հյուրն է Mediamax-ի համահիմնադիր-տնօրեն, «Ռուբեն Վարդանյան․ Դոն Կիխոտն ու Վիապները» գրքի հեղինակ Արա Թադևոսյանը։ Խոսում ենք Ռուբեն Վարդանյանի կյանքի, գործունեության, և իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների մասին։Քննարկում ենք, թե ինչպես Վարդանյանը ձևավորվեց որպես գործարար և բարերար, ինչ մարտահրավերների հանդիպեց իր նախաձեռնություններում, ինչու Դիլիջանի դպրոցը դարձավ բուռն քննարկման առարկա, ինչքա՞ն մեծ է մեդիայի դերը հանրային աջակցություն ձևավորելու գործում և այն, թե ինչ կարող էր անել իշխանությունը՝ իրավիճակը այլ կերպ ուղղորդելու համար։ Խոսում ենք նաև Aurora մրցանակաբաշխության, Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիներ ի ներկայիս կարգավիճակի մասին, նրանց վերադարձի հավանականության և ապագայի հնարավորությունների մասին։  ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast - Mariam Shahinyan, Hovhannes Ghazaryan | Behind the Scenes of Tech Startup, from Casting to Your Screens

    Play Episode Listen Later Mar 23, 2025 52:38


    LurjCast - Mariam Shahinyan, Hovhannes Ghazaryan | Behind the Scenes of Tech Startup, from Casting to Your ScreensԱյս թողարկման ընթացքում Թեք Startup սերիալի դերասանուհի Մարիամ Շահինյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ քննարկում ենք  Թեք Startup սերիալի ստեղծման գործընթացը, կազմակերպչական մարտահրավերները, #դերասանական կազմի ընտրությունը և #նկարահանման դինամիկան։ Կիսվում ենք զավեշտալի պատմություններով, խոսում #գովազդային ինտեգրացիաների մասին և փորձում հասկանալ՝ ինչու են #Հայաստան ում հիմնականում կոմեդիաներ նկարում։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 96 - Grigor Arakelyan - Armenian Entrepreneurs' Cooperation in the Business Club, New Forms for Growth

    Play Episode Listen Later Mar 17, 2025 37:55


    ԼուրջCast - Գրիգոր Առաքելյան - ԼուրջCast - Գրիգոր Առաքելյան - Գործարարների համագործակցությունը բիզնես ակումբում, աճի նոր ուղիներLurjCast - Grigor Arakelyan - Armenian Entrepreneurs' Cooperation in the Business Club, New Forms for GrowthԱյս թողարկման ընթացքում Club Capital ակումբի նախագահ Գրիգոր Առաքելյանի հետ քննարկում ենք  #բիզնես #ակումբ ում բիզնեսների միավորման առավելությունները, առողջ մրցակցության դերը և նոր գաղափարների #գեներացում ը #միջոցառումներ ի ժամանակ, ակումբի #անդամակցություն ը։ Հյուրն անդրադառնում է  ընդլայնման ծրագրերին, ինչպես նաև արտերկրում բիզնեսի բացման հեռանկարներին: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 95 - Ruben Mkhitaryan - Gyumri Elections, New Project, Vision of the City's Development

    Play Episode Listen Later Mar 7, 2025 71:00


    LurjCast - Ruben Mkhitaryan - Gyumri Elections, New  Project, Vision of the City's DevelopmentԼուրջCast - Ռուբեն Մխիթարյան - Գյումրու ընտրություններ, նոր ծրագիր, քաղաքի զարգացման տեսլականԳյումրիի քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք, թե ինչպես է անցնում քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, ինչպես է նա պլանավորում Գյումրին դարձնել ոչ թե մեկօրյա, այլ լիարժեք տուրիստական քաղաք՝ զարգացնելով ենթակառուցվածքները, լուծելով տարիներով կուտակված խնդիրները և ինչպիսի քաղաքային միջոցառումներ են սպասվում, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն քաղաքի բիզնեսների, բնակիչների ու այցելուների համար։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 94 - Edgar Ghazaryan - The Criminal case, the Attack on Him and the Freedom of Speech

    Play Episode Listen Later Feb 27, 2025 45:18


    LurjCast 94 - Edgar Ghazaryan - The Criminal case, the Attack on Him and the Freedom of SpeechՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք նրա դեմ վերջերս հարուցված #քրեական գործի պատճառները, ինչպես նաև դրա #միջազգային արձագանքները։ Անդրադառնում ենք իր վրա հարձակումներին, #իշխանություններ ի կողմից օրենքի խախտումներին, ինչպես նաև կառավարության հանդեպ անվստահությանը։ Ընդգծում ենք ընտրություններում ավանդույթի ուժով գործող գործոնները և դրանց ազդեցությունը ազատ գործելու հնարավորությունների վրա։ Իսկ վերջում խոսում ենք Ղազարյան VS Ղազարյան քաղաքական փոդքասթի ու դրա հանրայնության մասին։___________________________________ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy հաղորդավարներ Սերգեյը և Նարեկը փոդքասթի ձևաչափով hյուրընկալում են տարբեր ոլորտների մասնագետների և անմիջական զրույցի ընթացքում քննարկում հասարակությանը հուզող տարբեր թեմաներ։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 93 - Armen Kherlopian - Starlink in Armenia, New Perspective of the Internet and the Role of AI

    Play Episode Listen Later Feb 24, 2025 44:54


    LurjCast 93 - Armen Kherlopian - Starlink in Armenia, New Perspective of the Internet and the Role of AINASA -ի ավագ գիտական խորրդատու, Covenant Venture Capital ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խերլոփիանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք Starlink-ի առկայությունը Հայաստանում, դրա ծածկույթն ու #տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև #ինտերնետ ին միանալու ընթացքը։ Անդրադառնում ենք Neurolink-ի զարգացմանը, արհեստական բանականության դերին, տիեզերք թռչելու իրատեսական լինելուն և Starlink-ի միջոցով ալտերնատիվ սահմանների բացահայտմանը։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 92 - Rafayel tadevosyan - Kinodaran, Armenian Series and Paid Content

    Play Episode Listen Later Feb 16, 2025 39:04


    LurjCast 92 - Rafayel tadevosyan - Kinodaran, Armenian Series and Paid ContentՍցենարիստ Ռաֆայել Թադևոսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք հայկական #ֆիլմեր ի ու #սերիալներ ի նկարահանումները ու #հայկական կինոարտադրությունը։ Անդրադառնում ենք հայկական սերիալների չկրկնօրինակված լինելուն, սերիալների աշխատակազմին և կազմակերպչական աշխատանքներին, արդեն վճարովի քոնթենթին և Kinodaran-ի թիրախին։ Քննարկում ենք դերասանների ընտրությունները և էքսպերիմենտները նրանց հետ, սերիալների և կինոների բյուջեների տարբերությունը, դրանց հավերժ պայքարը։ Բացի այդ, անդրադառնում ենք սեքս սկանդալների բացակայությանը Հայաստանում, կինոարտադրության նոր զարգացող ժանրերին և Կինոդարանի պլաններին։___________________________________________ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy հաղորդավարներ Սերգեյը և Նարեկը փոդքասթի ձևաչափով hյուրընկալում են տարբեր ոլորտների մասնագետների և անմիջական զրույցի ընթացքում քննարկում հասարակությանը հուզող տարբեր թեմաներ։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast - Vahe Hovhannisyan - Income declaration, taxes, external debt

    Play Episode Listen Later Feb 10, 2025 64:35


    LurjCast - Vahe Hovhannisyan - Income declaration, taxes, external debtՎահե Հովհաննիսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք եկամուտների հայտարարագրումը և դրա անհրաժեշտությունը։ Անդրադառնում ենք հայտարարագրման փաստահեն պատճառներին, պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրմանը, հայտարարագրման օգուտներին, ինչպես նաև հարկերի փոփոխություններին, եկամտահարկի հետվերադարձին և Հայաստանից Ֆինանսական արտահոսքին։ Բացի այդ, ներկայացնում ենք Հայաստան2ի արտաքին պարտքի ավելացման պատճառները և դրա հետևանքները։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 90 - Hayk Mamijanyan - Elections, Democracy and Political Scenarios in Armenia

    Play Episode Listen Later Feb 2, 2025 65:15


    LurjCast 90 - Hayk Mamijanyan - Elections, Democracy and Political Scenarios in ArmeniaԱյս թողարկման ընթացքում Հայկ Մամիջանյանի հետ վերլուծում ենք Հայաստանի քաղաքական զարգացումները, անցյալի սխալներն ու ապագայի հնարավոր քաղաքական սցենարները։ Անդրադառնում ենք ՆիկոլՓաշինյանի իշխանության վերելքին, Սերժ Սարգսյանի հետ նրա կապին, ինչպես նաև նախկին իշխանությունների քաղաքական ժառանգությանը։ Քննարկում ենք ժողովրդավարության էությունը՝ որպես քաղաքական համակարգ, հասարակության կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը և այն, թե որքանով է հնարավոր իրական իշխանության փոխոխություն 2025-ի ընտրություններում կամ արտահերթ ընտրությունների միջոցով։Հաղորդման առանցքային թեմաներից են հարկային քաղաքականությունը և ռեֆորմների հորինումը, Ադրբեջանից ստացվող խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև քաղաքական գործիչների կիրառած սուտ մեսսիջներն ու գայթակղիչ խոստումները։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 89 - Սուրեն Սարգսյան - Դաշինք ԱՄՆ-ի հետ, պահպանողականների վերադարձը, միգրացիան Թրամփի օրոք

    Play Episode Listen Later Jan 27, 2025 58:01


    ԼուրջCast 89 - Սուրեն Սարգսյան - Դաշինք ԱՄՆ-ի հետ, պահպանողականների վերադարձը, միգրացիան Թրամփի օրոքՍուրեն Սարգսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք Թրամփի գործունեությունը և ընտրությունների մանրամասները։ Անդրադառնում ենք վերջին շրջանում ամենակարևոր իրադարձությանը՝ Թրամփի երդմնակալությանը, Քլինթոնի և Թրամփի լարվածությանը և աշխարհակարգի փոփոխությանը։ Քննարկում ենք Հայաստանի և Ամերիկայի միջև վերջերս կնքված ռազմավարական դաշինքը, Ամերիկայի բևեռացման պատճառներն ու հետևանքները, Թրամփի երկմտությունը Իսրայելի վերաբերյալ և Իրանի դեմ նրա ակտիվ քայլերը։ Բացի այդ, անդրադառնում ենք Ամերիկայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի որոշումներին, միգրացիայի նկատմամբ նրա կտրուկ վերաբերմունքին և Հարիսոն Թրամփ հակամարտությանը։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 89 - Mher Mkhitaryan and Arman Sargsyan - Bari Or 2, Taxist Hendo and Armenian Cinema

    Play Episode Listen Later Jan 24, 2025 38:19


    LurjCast 89 - Mher Mkhitaryan and Arman Sargsyan - Bari Or 2, Taxist Hendo and Armenian CinemaՄհեր Մխիթարյանի և Արման Սարգսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք «Բարի օր 2» ֆիլմի նկարահանման և պրեմերիերայի մանրամասները: Անդրադառնում ենք գլխավոր կերպարին՝ տաքսիստ Հենդոյին և քննադատություններին կերպարի շուրջ, իրական կյանքից այն հատվածներին, որոնք մեծ ազդեցություն ունեն կերպարի վրա։ Քննարկում ենք կինոյի ստեղծագործական մասը, ժամանակի գործոնը կինոյի ստեղծման ընթացքում, կինոարտադրության դժվարությունները Հայաստանում: Ինչպես նաև խոսում ենք կինոթատրոն ների զբաղվածության և բաշխվածության, տաքսիստ Հենդոյի պոտենցիալի, կինոյում կատարվող placement-ների և դերասան ական կազմի ընտրության մասին:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast - Լևոն Հովհաննիսյան - Սկսում ենք մարզվել՝ միֆեր և սխալներ

    Play Episode Listen Later Jan 12, 2025 63:48


    Լևոն Հարությունյանի հետ այս թողարկմանը խոսում ենք, թե ինչպես արդյունավետորեն #նիհարել, մարզվել և պահպանել առողջ ապրելակերպը նոր տարում։ Քննարկում ենք միֆերը, որոնք խանգարում են նիհարելուն ու մարզվելուն, օրինակ՝ ջուր խմելու մասին թյուր կարծիքները, ինչպես նաև տոնուսի և իմունիտետի բարձրացման ճիշտ մեթոդները։   Հաղորդման ընթացքում անդրադառնում ենք մկանների աճին, հորմոնների ազդեցությանը մարմնի և հոգեբանության վրա, bodybuilding-ի առանձնահատկություններին, ինչպես նաև կյանքի որակի և ֆիզիկական ակտիվության անմիջական կապին։ Քննարկում ենք ճիշտ սննդակարգի կարևորությունը՝ սպիտակուցներով, վիտամիններով և էներգիայով հարուստ կերակուրների ազդեցությունը քաշի կորստի և առողջության վրա։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 87 - Լիդիա Այվազյան - Ինչպե՞ս նիհարել ու գրագետ սնվել

    Play Episode Listen Later Jan 5, 2025 49:54


    ԼուրջCast 87 - Լիդիա Այվազյան - Ինչպե՞ս նիհարել ու գրագետ սնվելԼիդիա Այվազյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք #դիետա ների անզորությունը, քաշի կարգավորումը և մթերքների ընտրությունը: Անդրադառնում ենք հայկական Նոր տարվա լիքը սեղաններին, տիպիկ հայկական ուտելիքներին, մրգի համար սահմանված ժամերին և բջջանյութ պարունակող բանջարեղեններին ու հացահատիկներին։ Ինչպես նաև քննարկում ենք, թե ինչպես է կատարվում մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը, որը ամենակարևոր գործոնն է #նիհարել ու գործընթացում, երեխաների #շաքար ի օգտագործումը, կաթնամթերքի և մսի համադրության միֆը, ճարպակալման տեսակները և երկու մթերք, որոնցից պետք է հրաժարվել: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 86 - Մարկ Գրիգորյան - Նոր Տարին հին Երևանում, երևանցիների հին ու նոր ավանդույթները

    Play Episode Listen Later Dec 30, 2024 55:23


    ԼուրջCast 86 - Մարկ Գրիգորյան - Նոր Տարին հին Երևանում, երևանցիների հին ու նոր ավանդույթներըՄարկ Գրիգորյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք #Երևան քաղաքի տեսքը և պոտենցիալը։ Անդրադառնում ենք Նոր տարվա եղևնուն, միմյանց տուն այցերի ավանդույթներին, երևանյան լեգենդներին և արագ կատարվող փոփոխություններին։ Ինչպես նաև քննարկում ենք, թե ինչու է այդքան խտացված Երևանը, #կենտրոն ի թերությունները,երևանյան փողոցներն ու բազմազգ #Կոնդ ը:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 85 - Saint Hov - Խաղերի դրական և բացասական կողմեր, սթրիմներ և աշխատանք

    Play Episode Listen Later Dec 30, 2024 39:07


    ԼուրջCast 85 - Saint Hov - Խաղերի դրական և բացասական կողմեր, սթրիմներ և աշխատանքSaint Hov-ի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք stream -ների ֆենոմենը և խաղերի դրական և բացասական կողմերը : Անդրադառնում ենք խաղերի առաջացրած հոգեբանական խնդիրներին, թիմ ստեղծելու և թիմային լինելու հատկանիշների առաջացմանը, խաղացողների համայնքին և ֆան հանդիպումներին : Ինչպես նաև քննարկում ենք, թե ինչ է խաղ ային մարզավիճակը, ինչպես են ձեռք բերում այն և ինչպես խաղը որպես աշխատանք դարձնել: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 84 - Narek Hakhnazaryan - Classical Music in Armenia, Forms of Presentation, and Influence

    Play Episode Listen Later Dec 15, 2024 30:35


    LurjCast 84 -  Narek Hakhnazaryan - Classical Music in Armenia, Forms of Presentation, and InfluenceՆարեկ Հախնազարյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք #Հայաստան ի և դասական երաժշտության կապի մասին : Անդրադառնում ենք դասական երաժշտության ձևերին, թե ինչպես են պոպուլիզացնում և մատչելի դարձնում ավելի մեծ մասսաների համար, Նարեկի ստեղծած «Արցախ» #կամերային նվագախմբի պատմությանը և գործունեությանը, Նարեկի քաղաքականությունից խուսափելուն և իշխանությունների հետ կապին: Ինչպես նաև քննարկում ենք դասական երաժշտության ունեցած ազդեցությունը մարդկանց վրա: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 83 - Mihran Hakobyan - Faking History, Annexations, World War III

    Play Episode Listen Later Dec 8, 2024 71:16


    LurjCast 83 - Mihran Hakobyan - Faking History, Annexations, World War IIIՊատմաբան Միհրան Հակոբյանի հետ այս թողարկմանը քննարկում ենք պատմության սխալ մեկնաբանման վտանգները, անհատների ու պատմության ազդեցությունը, կապիտուլյացիայի երևույթը և պարտությունը, օկուպանտները և պատմության մանիպուլյացիաները։ Անդրադառնում ենք նաև երրորդ համաշխարհայինի հնարավոր մեկնարկին ու Վրաստանի պատմական վայրիվերումներին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 82 - Garik Papoyan - Music and Humor, The Return of Kaskatseli Yereko, The Worst Performance

    Play Episode Listen Later Dec 1, 2024 44:21


    LurjCast 82 - Garik Papoyan - Music and Humor, The Return of Kaskatseli Yereko, The Worst PerformanceArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 82 - Levon Kocharyan - The Opposition's Role in the National Assembly and Missed Opportunities

    Play Episode Listen Later Nov 25, 2024 65:16


    Լևոն #Քոչարյան ի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք #Հայաստան ում քաղաքական դաշտի կարգավիճակն ու մթնոլորտը, Լևոնի քաղաքական գործունեությունը, նպատակներն ու քայլերը այս դաշտում, ընդդիմության գործունեության թուլացումը, իշխանության հետ համագործակցության մասին կասկածները, այլընտրաքային պայքարները իշխանության դեմ, Լևոնի քրեական գործի հանգամանքներն ու մանրամասները, #ՔՊ -ի առավելությունները Ազգային Ժողովի քննարկումների ընթացքում, ինչպես նաև իշխանության կողմից արված անթույլատրելի արտահայտություններն ու ընդդիմության արձագանքը դրանց: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 81 - Narek Malyan - Being in Prison, The Fight Against Soros, Srbazan Movement's Mistakes

    Play Episode Listen Later Nov 17, 2024 79:11


    LurjCast 81 - Narek Malyan - Being in Prison, The Fight Against Soros, Srbazan Movement's MistakesՔաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետ քննարկում ենք դատավարության կոպիտ խախտումները, բանտում անցկացրած ժամանակը և մարդու իրավունքերի պաշտպանի արձագանքը։ Ինչպես սկսվեց պայքարը Սորոսի դեմ և ուր հասավ։ Ինչ դասեր կարող է քաղել հաջորդ ընդդիմադիր շարժումը բագրատ Սրբազանի շարժումից։ Որոնք են հաջողության հասնելու գրավականներ քաղաքական պայքարում․ Նարեկ մալյանի գրքերի թարգմանությունները և հետագա ստեղծագործական պլանները։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 80 - Gevorg Grigoryan - Infertility, Baby Gender Prediction and MedMeet

    Play Episode Listen Later Nov 11, 2024 45:53


    LurjCast 80 - Gevorg Grigoryan - Infertility, Baby Gender Prediction and MedMeetԳևորգ Գրիգորյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք Հայաստանում առողջապահության կազմակերպումը: Անդրադառնում ենք թոփ 3 ուրոլոգիական խնդիրներին և դրանց կանխարգելմանը, անպտղության մասին միֆերին, սերմի սառեցման առավելություններին, ինչպես է ընտրվում սերմը և արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի սեռի հաշվարկները: Ինչպես նաև անդրադառնում ենք տարվա գլխավոր բժշկական իրադարձությանը՝ MedMeet-ին: Քննարկում ենք, թե ինչ է MedMeet-ը, ինչ ակնկալել այդ միջոցառումից և թե ինչ նպատակներ ունի այն:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 79 - Alina Petrosyan, Anna Hambardzumyan - EU Visa Problems, Tourism in Armenia

    Play Episode Listen Later Nov 3, 2024 63:13


    LurjCast 79 - Alina Petrosyan, Anna Hambardzumyan - EU Visa Problems, Tourism in ArmeniaԱննա Համբարձումյանի և Ալինա Պետրոսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք տուրիզմի ոլորտի հիմնահարցերն ու զարգացման ուղիները՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին: Նրանք քննարկում են ներգնա և արտագնա զբոսաշրջության տարբերությունները, Տուրիստական ֆեդերացիայի ստեղծումը և նպատակները, զբոսաշրջիկների հոսքի արհեստական աճը, տուրիզմի մասին ընդունված նոր օրենքներն ու դրա անհարմարությունները, low cost թռիչքների դերը տուրիզմում, ինչպես նաև պետություն և մասնավոր հյուրանոցային սեկտոր համագործակցությունը:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 78 - Arsen Avetisyan - The future of Real Estate: Bubbles and Prospects. Armenia vs Georgia

    Play Episode Listen Later Oct 26, 2024 56:54


    LurjCast 78 - Arsen Avetisyan - The future of Real Estate: Bubbles and Prospects. Armenia vs GeorgiaԱրսեն Ավետիսյանի հետ այս թողարկմանը քննարկում ենք անշարժ գույքի ոլորտի բոլոր մանրամասներն ու պատասխանում չբարձրաձայնված հարցերին: Արսենը անդրադառնում է անշարժ գույքի վերջին շրջանում զարմանալիորեն նվազող գներին և մանրամասնորեն քննարկում դրա պատճառներից յուրաքանչյուրը: Ինչպես նաև խոսում է լճացող վարձակալության ոլորտից, անշարժ գույք ձեռք բերելու ընձեռած հնարավորություններից, կառուցվող շենքերի զբաղվածությունից, բնակչության խտության հետևանքով առաջացող խնդիրներից, Վրաստանում առաջարկվող լավ պայմաններից և լավ հարևաններ ձեռք բերելու հնարավորություններից:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 77 - Mkhitar Hayrapetyan - What The Ministry Of High-Tech Industry Did and Didn't Do, Digitization, Fight Against Ararat

    Play Episode Listen Later Oct 20, 2024 61:32


     LurjCast 77 - Mkhitar Hayrapetyan - What The Ministry Of High-Tech Industry Did and Didn't Do, Digitization, Fight Against AraratՄխիթար Հայրապետյանի հետ այս թողարկմանը քննարկում ենք Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության նախարարության գործունեության նպատակը և արագ տրանսֆորմացվող օրենսդրությունները: Պարոն Հայրապետյանը կիսվում է սպասվող հարկերի բացասական փոփոխությունների և դրանց բերած դրական առաջարկությունների մասին: Ինչպես նաև նա անդրադառնում է կիբերանվտանգությանը և թվայնացմանը, նշելով այս ոլորտներում առկա խնդիրները: Խոսում է նաև հայկական փոփոխված խորհրդանիշների և պետության ներկայով ապրելու մասին:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 76 - Vrej Kasouni - ReAnimania Festival, Disney, Animation Filmmaking

    Play Episode Listen Later Oct 13, 2024 45:04


     LurjCast 76 - Vrej Kasouni - ReAnimania Festival, Disney, Animation Filmmaking Վրեժ Քասունու հետ այս թողարկմանը քննարկում ենք անիմացիայի աշխարհի յուրահատկությունները և նրա համագործակցությունը Disney-ի հետ:Վրեժը կիսվում է 14 տարվա իր փորձով, պատմում է հայկական անիմացիոն ծրագրի ստեղծման խոչընդոտների և ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադառնում է ReAcademy-ի ստեղծմանը, անիմացիոն սերիալների և ֆիլմերի տարբերություններին և դրանց բիզնես ասպեկտներին, ReAnimania փառատոնի կարևորությանը, որը մեծ ազդեցություն է թողնում Հայաստանում անիմացիայի զարգացման վրա։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 75 - Sergey Smbatyan - Symphonic Future, Jail Incident, Relocation of the Conservatory

    Play Episode Listen Later Oct 6, 2024 37:16


    LurjCast 75 - Sergey Smbatyan - Arrest, Transfer to The Conservatory, Symphonic FutureԱյս հաղորդման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատմում է Հայաստանում դասական երաժշտության մասին ընկալման, երաժշտությունից հաճույք ստանալու և վերջերս իր անվան շուրջ ծագած սկանդալի մասին: Անդրադառնում են նաև տուրիզմի զարգացման գործում երաժշտության դերին, արտասահմանում Հայաստանի #սիմֆոնիկ նվագախմբի միջազգային հաջողություններին և քննարկում Երևանի կոնսերվատորիայի տեղափոխման հարցը: Հաղորդման վերջում Սմբատյանը կիսվում է, թե ինչպես առավելագույնս վայելել դասական համերգները և ինչպե՞ս գտնել քեզ հաճելի երաժշտության տեսակը:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 74 - Artur Papyan, Ruben Muradyan - The Battle for Telegram and Ubiquitous Surveillance Cameras Everywhere

    Play Episode Listen Later Sep 29, 2024 59:41


    CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանն ու Hexens ընկերության Տեղեկատվական անվտանգության տնօրեն Ռուբեն Մուրադյանը քննարկում են անձնական ազատության և անվտանգության կարևորությունը թվային դարաշրջանում: Անդրադարձ են կատարվում Հայաստանում տեսախցիկների և բանկային գաղտնիքի մասին օրենքներին, ինչպես նաև Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության դեպքին: Վերջում հանրությանը հղում են խորհուրդներ՝ անվտանգության ռիսկերը թվային աշխարհում ճիշտ կառավարելու համար։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 73 - Tigran Khzmalyan - America and Europe, Beatles, Last Meeting with Pashinyan

    Play Episode Listen Later Sep 22, 2024 53:47


    LurjCast 73 - Tigran Khzmalyan - America and Europe, Beatles, last meeting with PashinyanՓաշինյանը բացահայտ անվանեց ՀԱՊԿ-ը սպառնալիք Հայաստանին և խոստովանեց, որ իր ամենամեծ թերությունը հայրենասիրությունն է: Էջմիածինը հրավիրեց Փաշինյանի վերաօծման արարողությանը, չնայած Սրբավանը նրան հայտարարել է Նեռ: Նոր սկանդալ Հանրային ռադիոյում, նոր հարձակման փորձ իշխանության վրա զինված խմբի կողմից, նոր մաթեմատիկական խնդիրներ փիսիկների մասին դասագրքերում:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 72 - Hrayr Aslanyan - Pension Funds, Investments, Financial Literacy

    Play Episode Listen Later Sep 15, 2024 37:37


    «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ քննարկում ենք կենսաթոշակային հիմնադրամի կառավարումը, մարտահրավերներն ու հաջողությունները։ Ինչպե՞ս է ձևավորվում կենսաթոշակ ը։ Ինչի՞ մեջ է ներդրում արվում մեր անունից։ Ինչպե՞ս են հայաստանցիները կառավարում իրենց ապագան։ Ինչպիսի՞ն էր հիմնադրամի ընկալումը հիմա և 10 տարի առաջ։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 71 - Zareh Zurabyan - Armenians in the Biotechnology Revolution, Business VS Medicine

    Play Episode Listen Later Sep 8, 2024 44:45


    eLabNext ընկերության ղեկավար Զարեհ Զուրաբյանը կիսվում է Բոստոնում իր փորձառությամբ և դիտարկումներով կենսատեխնոլոգիայի, բժշկության և առողջապահության մասին: Քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կենսաքիմիայի մեջ հայերի ունեցած ներդրումները, բժշկության մեջ անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները, կանխարգելիչ բժշկության դերի բարձրացումը, կենսատեխնոլոգիայի զարգացումը և դրա ազդեցությունը ժամանակակից բժշկության վրա: Անդրադարձ է կատարվում նաև սպորտին, հասարակական առողջության խնդիրներին, ինչպիսիք են՝ դեպրեսիան, կախվածությունը։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 70 - David Tonoyan - Safe Sex, Porn Addiction, Dangers of Vaping

    Play Episode Listen Later Aug 31, 2024 46:43


    Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանը կիսվում է բժշկության և առողջապահության ոլորտում իր փորձով և դիտարկումներով, պարզաբանում Armcomedy-ի հետ իր նախապատմությունը: Քննարկվում են մի շարք թեմաներ՝ սկսած բժշկի կերպարից և հիվանդների վերաբերմունքից մինչև հասարակության շրջանում առողջության ընկալում:Հաղորդման ընթացքում խոսում ենք եվրոպացի և հայ պացիենտների տարբերություններից, սննդային վարքի խանգարումներից, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման և տղամարդկանց անպտղության հարցերից: Անդրադառնում ենք մանկական տրավմաներին, արտաքին միջավայրի և գենետիկայի ազդեցությանը, պոռնոգրաֆիայի դրական ու բացասական կողմերին, սեռավարակների տարածման խնդիրներին:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 69 - Anna Israelyan - Journalist Pashinyan, ethics, rigged elections

    Play Episode Listen Later Aug 25, 2024 39:49


    Աննա Իսրայելյանի հետ խոսում ենք լրագրության ազդեցության, դեղին մամուլի, լրագրողական էթիկայի և այլ կարևոր հարցերի մասին: Քննարկում ենք նաև լրագրողի դերը՝ որպես իշխանության քննադատ և ըննդիմության աջակից, լրագրողական էթիկան, իշխանությունների՝ երբեք չկատարած խոստումները ու զսպումների ու հակակշիռների մեխանիզմներից զուրկ իշխանությունը, հայաստանյան առաջին կեղծված ընտրությունները և դասական լրագրության վերաբերյալ այլ հարցեր: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև լրագրության մեջ օրվա նարատիվի ստեղծմանը և ալգորիթմների դերին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 68 - Vahagn Dilbaryan - How to make millions and wake up at 5AM

    Play Episode Listen Later Aug 18, 2024 34:35


    Վահագն Դիլբարյանի հետ քննարկել ենք Հայաստանում բիզնես վարելու գաղտնիքների, կոնտենտ մարքեթինգի նրբությունների, նեթվորքինգի կարևորության և անձնական զարգացման ուղիների մասին: Անդրադարձել ենք հայ հասարակության մեջ բիզնեսմենի կերպարին, նեթվորքինգի կարևորությանը և գիտելիքի փոխանակման նշանակությանը: Համեմատել ենք այսօրվա և 90-ականների բիզնես միջավայրերը՝ բացահայտելով հայկական առանձնահատկությունները: Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև առողջ ապրելակերպի կարևորությանը գործարարի կյանքում:ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    ԼուրջCast 67 - Սամվել Հովսեփյան - Դիմե՞լ ինտերիեր դիզայների, հարմարավետ տան գաղտնիքներ, Masoor Studio

    Play Episode Listen Later Aug 11, 2024 41:53


    Սամվել Հովսեփյանի հետ քննարկում ենք #ինտերիեր #դիզայն երին դիմելու անհրաժեշտությունը, ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս մարդիկ #վերանորոգում անելիս, եթե փորձում են ինքնուրույն ամեն ինչ անել։ Որո՞նք են հաճախ կրկնվող սխալները, ի՞նչ է նշանակում խելացի և հարմարավետ տուն։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 66 - Eduard Kankanyan - Branding, New Armenian Flags, Starting in Toronto

    Play Episode Listen Later Aug 5, 2024 47:24


    Braind ընկերության տնօրեն Էդուարդ Քանքանյանի հետ քննարկում ենք պետության բրենդինգ ը դրոշի տեսքով։ Խոսում ենք արտերկրում բիզնես ը զրոյից սկսելու դժվարություններ մասին, մշակութային առանձնահատկությունների և հայաստան յան փորձը կիրառելու մասին։ Ինչ է պետք պետք հաջողված բրենդինգի համար, ինչպիսի քեյսեր են եղել անցյալում։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 65 - Igor Khalatyan - AI and Dating, Climbing Mt. Everest

    Play Episode Listen Later Jul 29, 2024 60:24


    Դոկտոր Պրոֆեսոր Իգոր Խալաթյանի հետ քննարկում ենք արհեստական բանականության միջոցով ստեղծված Iris Dating ծրագրերը։ Ինչպես է ԱԲ-ն գտնում մեզ համար ամենացանկալի զուգընկերոջը։ Best Look ծրագիրն էլ կառուցում է մարդկանց համար այն դեմքը, որն ամենագրավիչը կլինի և ուղղորդում է պլաստիկ վիրաբուժություններ անելիս։ Իգոր Խալաթյանը կիսվում է նաև Էվերեստ բարձրանալու անհավանական փորձով։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 64 - Tigran Hakobyan - In Vitro Fertilisation, Charity

    Play Episode Listen Later Jul 22, 2024 25:36


    Հայ ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյանի հետ քննարկել ենք Հայ Մանուկ ծրագրի մանրամասները, ինչպես է ասոցիացիան օգնում մանուկների ծնվելու հարցում, ինչպես է Հայաստանում իրականացվում արտամարմնային բեղմնավորումը, ինչ միֆեր կան կապված արտամարմնային բեղմնավորման մասին, որքանով է պետությունը ներգրավված այս գործում, ինչպես կարելի է օգտվել ծրագրից և աջակցել ծրագրին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 63 - Artur Darbinyan - Breaking into Hollywood, Roles in The Avengers, X-Men

    Play Episode Listen Later Jul 15, 2024 37:53


    Դերասան Արթուր Դարբինյանի հետ քննարկում ենք հոլիվուդյան հայտնի ֆիլմերում և սերիալներում նկարահանվելը։ Ինչ դժվարություններ է հաղթահարել դերասանը ԱՄՆ տեղափոխվելիս, ինչպես է սկսել նկարահանվել ամերիկյան ֆիլմերում, ինչպիսին էր աշխատանքը աշխարհահռչակ դերասանների հետ, ինչու է նախընտրում Հայաստանում աշխատելը և ինչ նոր ու սպասված նախագծի համար է վերադարձել Հայաստան։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 62 - Karo Ayrumyan - KAR Comedy, Success on Youtube and Motivation

    Play Episode Listen Later Jul 8, 2024 38:03


    KAR Comedy յութուբյան ալիքի հեղինակ Կարո Այրումյանի հետ զրուցում ենք յութուբի աստղ դառնալու մասին։ Ինչ դժվարությունների է հանդիպել կարոն, ինչպես է նկարում իր տեսանյութերը, ինչպես է վերլուծում իր ալիքը, որտեղից է ոգեշնչվում։ Հավատա քեզ կարգախոսը ոգևորում է հազարավոր մանուկների և նույնիսկ 2 40-ն անց յութուբերի։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 61 - Artyom Harutyunyan - Central Bank vs Crypto in Armenia, Web3

    Play Episode Listen Later Jul 1, 2024 40:52


    Ի՞նչ վտանգներ ունի թվային ազատությունը Հայաստանում։ Ինչպե՞ս է կենտրոնական բանկ ը վերահսկում և պատրաստում վերահսկել կրիպտարժույթները Հայաստանում։ Ո՞ր օրենքներն են խանգարում զարգացնել կրիպտոն Հայաստանում։ Web3 խոչընդոտներն ու ազատությունները։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 60 - Edgar Avetisyan - Building A Business in Armenia, Expanding PROFAL to US

    Play Episode Listen Later Jun 24, 2024 28:42


    PROFAL ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ քննարկում ենք հայաստանում բիզնես վարելու առանձնահատկություններն ու դժվարությունները։ Փորձում ենք հասկանալ ինչ հատկանիշներ են կարևոր գործարարի համար։ Անդրադառնում ենք դեպի ԱՄՆ և Սաուդյան Արաբաիա բիզնեսը ընդլայնելու մասին։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 59 - David Grigoryan - Does Armenia Choke Its IT Sector?

    Play Episode Listen Later Jun 17, 2024 43:54


    Հայաստան ի IT ոլորտի խնդիրները քննարկում ենք DevSoft ընկերության հիմնադիր Դավիթ Գրիգորյանի հետ: Ինչու՞ պետությունը բաց թողեց ռուս այթի մասնագետների ներհոսքը՝ զիջելով նրանց հարևան Վրաստանին: Ինչպիսի՞ հարկային արտոնություն են ստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և ինչպիսի՞ հարկային #քաղաքականություն կիրականացվի Հայաստանում։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    LurjCast 58 - Shushan Petrosyan - Kremlin Agents, Srbazan's Movement & Stevie Wonder

    Play Episode Listen Later Jun 9, 2024 44:44


    Երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ քննարկում ենք ասեկոսեներն ու բամբասանքները Կրեմլի գործակալ լինելու շուրջ։ Ինչպես է շոու բիզնեսը արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը։ Շուշանը վերհիշում է հանդիպումը Սթիվի Ուանդերի հետ, պատմում մեգաաստղի հետ երգելու մասին։ Բացահայտում ենք Շուշանի գեղանկարչական տաղանդները ու նույնիսկ երգում։ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

    Claim LurjCast

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel